Basic information
Number
թիվ 131-Ն
Type
Որոշում
Act type
Base act (27.08.2022-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2022
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
09.08.2022
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
15.08.2022
Effective date
27.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2022 թվականի

թիվ 131-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել արժեթղթերով ներդրումային գործառնություններ իրականացնելու իրավասություն ունեցող ֆինանսական կազմակերպությունների մուտքը դեպի կարգավորվող շուկա,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի 83-րդ կետում «համակարգի անդամները» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կանոնակարգի 84.3-րդ կետով սահմանված կազմակերպությունների» բառերով,

2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 84.3-րդ կետով.

«84.3. Հաշվարկային համակարգի անդամ կարող են լինել նաև վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերությունները: Կենտրոնական դեպոզիտարիան վարկային կազմակերպություններին և ապահովագրական ընկերություններին շնորհում է Հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ իր կանոններով սահմանված կարգով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

 

2022 թ. օգոստոսի 15

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2022 թվական: