Basic information
Number
N 1402-Ն
Type
Որոշում
Act type
Base act (10.09.2022-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.09.2022
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.09.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
09.09.2022
Effective date
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1402-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» N 898-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հավելվածի N 1 ձևի՝

ա․ 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-13-րդ ենթակետերով.

«10) սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները՝

11) ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները՝

12) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավելի վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը՝

13) իրավաբանական անձ (անհատ ձեռնարկատեր, նոտար) հանդիսացող պարտապանի վարձու աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝»,

բ․ 2-2․33-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

2) հավելվածի N 2 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-13-րդ ենթակետերով.

«11) սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները՝

12) ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները՝

13) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավելի վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը՝»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation