Basic information
Number
N 45
Type
Որոշում
Act type
Base act (01.03.1995-till now)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
24.02.1995
Signing date
24.02.1995
Effective date
01.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1995 թվականի թիվ 45

 

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված ԵՎ ժամկետանցի վերածված վարկերի տոկոսադրույքի մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին տրամադրված վարկերի գծով առաջացած պարտքերի դիմաց միասնական տոկոսադրույքներ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին հատկացված և ժամկետանցի վերածված վարկերի դիմաց տոկոսադրույքը սահմանել վարկային պայմանագրով տվյալ վարկի օգտագործման համար նախատեսվածի 150 տոկոսի չափով:

2. Սույն որոշումը տարածվում է 1995 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերի վրա:


քաղ. Երևան
թիվ 45