Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.04.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
03.04.1995
Ստորագրման ամսաթիվ
03.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

03 ապրիլի 1995 թվականի թիվ 60

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 136 որոշումը, 1995 թ. հունվարի 25-ի թիվ 16 որոշումը ԵՎ այդ որոշմամբ հաստատված կարգն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թ. հուլիսի 30-ի «Հանրապետությունից դուրս անկանխիկ հաշվարկների իրականացման և տարադրամի պարտադիր վաճառքի ժամանակավոր կարգի մասին» թիվ 402, դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թ. հուլիսի 30-ի թիվ 402 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 647 և 1994 թ. դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թ. հուլիսի 30-ի թիվ 402 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 612 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. 1995 թվականի ապրիլի մեկից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների կողմից ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) արտահանումից ստացված արտարժութային հասույթի պարտադիր վաճառքի մասին» թիվ 136 որոշումը, 1995 թ. հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում ձեռնարկությունների արտարժութային հասույթի 30 տոկոսի պարտադիր վաճառքի կարգի մասին» թիվ 16 որոշումը և այդ որոշմամբ հաստատված կարգը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 1995 թ. ապրիլի մեկից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1993 թ. հոկտեմբերի 19-ի, 1994 թ. փետրվարի 2-ի «Տարադրամի պարտադիր վաճառքի մասին» համատեղ հրահանգները:


քաղ. Երևան
թիվ 60