Գլխավոր տեղեկություն
Համար
N 816-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
23.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 816-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով առաջին կարգի հաշմանդամներ՝ Մարինե Երվանդի Ասատրյանի համար, ուղարկված Ford Freestar մակնիշի (2005 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 2FMZA51675BA59553, 5,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ) և Մխիթար Կամոյի Ստեփանյանի համար ուղարկված Chevrolet Captiva մակնիշի (2012 թվականի արտադրության, նույնականացման համարը` 3GNAL2EK5CS548565, 5,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ) ավտոմեքենաների (փոխադրման ծախսերը կազմել են 6,468 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 12.12.22 N 883-Ա)

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

23.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2022, N 883-Ա 13.12.2022, N 816-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան