Basic information
Number
N 2096-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.01.2023-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.12.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.12.2022
Effective date
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2096-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին կետը 6-րդ ենթակետի «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո 365 օրվա ընթացքում՝ սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը էլեկտրոնային եղանակով վճարելու դեպքում փաստաթուղթը համարվում է ներկայացված, եթե առցանց եղանակով ստուգման արդյունքում տեղեկատվություն է ստացվում այդ մասին):».

2) որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով՝

«7.1) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո 365 օրվա ընթացքում՝ սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը էլեկտրոնային եղանակով վճարելու դեպքում փաստաթուղթը համարվում է ներկայացված, եթե առցանց եղանակով ստուգման արդյունքում տեղեկատվություն է ստացվում այդ մասին)։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation