ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 294
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Չի գործում (06.11.2001-03.07.2026)
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.11.2001
Վավերացման ամսաթից
06.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2001 թվականի

թիվ 294

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի դրույթները հակասում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումն իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը գործում է այնքանով, որքանով չի հակասում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին և իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը` համապատասխանեցված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.06.2026, թիվ 161-Ն 06.11.2001, թիվ 294
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան