Basic information
Number
N 391-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.04.2023-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.03.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.03.2023
Effective date
01.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2023 թվականի N 391-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1239-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» N 1239-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 22-րդ կետը «Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օտարերկրյա գործուղումների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ կետով.

«23. Քաղաքացիական ծառայողի՝ օտարերկրյա պետություն ծառայողական գործուղման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցման, գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը գործուղող մարմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու, գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու, ինչպես նաև համապատասխան հաշվետվությունները հրապարակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ։»։

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ընդունված որոշումների և անհատական իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործուղումների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

24.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation