ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (07.04.2023-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2023 թվականի N 475-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1520-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության
վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
|
Երևան |
|
06.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
ապրիլի 6-ի N 475-Ն որոշման |
«Աղյուսակ N 1
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԼՃԻ ԱՓԻՑ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
|
|
NN
ը/կ |
Ձկան տեսակը |
Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) |
Ձկնորսության համար թույլատրելի քաշը և արդյունագործական չափը (ծնոտից մինչև պոչային լողակի կտրվածքը) միավորի համար
(գրամ/սանտիմետր) |
Նախաձվադրային- ձվադրման ժամանակահատվածը |
|
1. |
Սիգ |
300 |
400/30 ոչ պակաս |
նոյեմբերի 15-հունվարի 20 |
|
2 |
2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: |
|
Ընդհանուր պահանջներ |
|
3. |
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա: |
|
4. |
Սիգի արդյունագործական որսն իրականացվում է սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված հանգուցային ձկնորսական դնովի ուռկաններով (ցանցերով), որոնց թելի տրամագիծը 0.5 մմ-ից ավելի է, իսկ ցանցավանդակի չափը 80 մմ-ից ավելի (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից ավելի): |
|
5. |
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը: | |
»: |
|
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
06.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական: