ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի ապրիլի 11-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-49) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
| փոշի | 1 800 | դրամ |
| ածխածնի մոնօքսիդ | 240 | դրամ |
| ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) | 14 800 | դրամ |
| ծծմբային անհիդրիդ | 1 800 | դրամ |
| քլոր | 12 000 | դրամ |
| քլորոպրեն | 90 000 | դրամ |
| քրոմ և քրոմի միացություններ | 18 957 000 | դրամ |
| ֆորմալդեհիդ | 46 800 | դրամ |
| տոլուոլ | 1 500 | դրամ |
| քսիլոլ | 4 500 | դրամ»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. մայիսի 10 Երևան ՀՕ-83-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|