ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (28.05.2005-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.550
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի ապրիլի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 66-րդ և 67-րդ հոդվածների վերնագրերը և 1-ին մասերը «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերով։
Հոդված 2.
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «30» թիվը փոխարինել «50» թվով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. մայիսի 10 Երևան ՀՕ-84-Ն |
|