Basic information
Number
թիվ 105
Type
Որոշում
Act type
Base act (18.01.2023-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
19.07.2022
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
19.07.2022
Effective date
18.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2022 թվականի

թիվ 105

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մարտի 3-ի թիվ 30 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի 194-րդ դիրքում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջների պահպանումը, 3-րդ սյունակում «ԳՕՍՏ 12.4.310-2016» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 12.4.310-2020» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի 425-րդ դիրքի 3-րդ սյունակում «ԳՕՍՏ 12.4.310-2016» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 12.4.310-2020» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: