Basic information
Number
թիվ 108-Ն
Type
Որոշում
Act type
Base act (27.07.2023-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2023
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.07.2023
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
25.07.2023
Effective date
27.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0108 Ն. 25.07.23

 

25 հուլիսի 2023 թվականի

թիվ 108-Ն

 

ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(2023 թվականի երկրորդ եռամսյակ)

 

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով՝ 2023 թվականի օգոստոսի 1-ից։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ա. Նուրբեկյան 

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2023 թվական: