ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
| 5 մարտի 2013 թվականի | թիվ 28 | քաղ. Մոսկվա | 
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 007/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| Նախագահ՝ | Վ. Բ. Խրիստենկո | 
| ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշմամբ | 
ՑԱՆԿ
այն արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ
| Արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը | ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | Համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթը | Ծանոթագրություն | 
| 1 | 2 | 3 | 4 | 
| I. Ծծակներ, փուչ ծծակներ | |||
| 1. Կաթի ծծակներ, փուչ ծծակներ՝ լատեքսից, ռետինից կամ սիլիկոնային | 3926 90 970 9-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| II. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ և գալանտերեայի մանկական արտադրատեսակներ | |||
| 2. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ | |||
| արտադրատեսակներ ռետինե կաղապարից կամ առանց կաղապարի՝ երեխաների խնամքի համար | 4014 90 000 0-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| պլաստմասսայից արտադրատեսակներ (փոքր վաննա, գիշերանոթ, աթոռիկ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար | 3922 10 000 0-ից | ||
| մետաղից արտադրատեսակներ (վաննա, թասիկ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար | 7324-ից | ||
| 3. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ պլաստմասսայից | 3924 90 000 0-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 4. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ մետաղից | 7117-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| III. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ մեկանգամյա օգտագործման | |||
| 5. Բազմաշերտ արտադրատեսակներ, որոնք պարունակում են դոնդողագոյացնող ջրակլանիչ նյութեր՝ տակդիրներ, կիսավարտիքներ և խանձարուրներ, ինչպես նաև հիգիենիկ բամբակյա փայտիկներ (քթի և ականջների համար) և երեխաների խնամքի համար նույնանման այլ արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների համար նախատեսված | 3005 90 100 0-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| IV. Սպասք, ճաշի պարագաներ | |||
| 6. Սպասք և ճաշի պարագաներ (բաժակներ, թեյի պնակներ, ըմպուցիչներ, ափսեներ, ճաշամաններ, գդալներ, պատառաքաղներ, շշիկներ և սննդամթերքի համար նույնանման մանկական արտադրատեսակներ)՝ պլաստմասսայից, ապակուց, մետաղից, կերամիկական սպասք (հախճապակյա, ապակեկերամիկական, կավագործական և մայոլիկե), մեկանգամյա օգտագործման սպասք (թղթից և ստվարաթղթից), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված | 3924-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| V. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ | |||
| 7. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված | 3926 90 970 9-ից 9603 21 000 0-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| VI. Հագուստ և արտադրատեսակներ՝ մանածագործական նյութերից և կաշվից | |||
| 8. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), կոստյումներ աստառով, ծրարներ՝ նորածինների համար, և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված | 4203-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 9. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), արտադրատեսակներ աստառով (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 4203-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| 10. Գոգնոցներ, զգեստներ, սարաֆաններ, վերնաշապիկներ, բլուզներ, կիսատաբատներ, արտադրատեսակներ առանց աստառի (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 4203-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 11. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ), չոչաշորեր, խանձարուրներ, արձակ շապիկներ, կոֆտաներ, շորագլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված | 6207-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| 12. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ և կորսետային արտադրատեսակներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6207-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 13. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված | 6504 00 000 0-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| 14. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6504 00 000 0-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 15․ 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված | 6504 00 000 0-ից 6505 00-ից 6506-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 16. 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6504 00 000 0-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| 17. Անկողնային սպիտակեղեն և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6302-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 18. Վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6303-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | մկդակած վերմակներ` բացի մանածագործականից | 
| VII. Մորթուց հագուստ և արտադրատեսակներ | |||
| 19. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, ծրարներ նորածինների համար, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված | 4203-ից | համապատասխանության սերտիֆիկատ | արտադրատեսակներ բնական մորթուց | 
| 20. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 4203-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | արտադրատեսակներ բնական մորթուց | 
| VIII. Տրիկոտաժե արտադրատեսակներ | |||
| 21. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված | 6101-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 22. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6101-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| 23. Սվիտերներ, ջեմպերներ, ժակետներ, շրջազգեստներ, տաբատներ, կոստյումներ, ռեյտուզներ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ, կիսատաբատներ, զգեստներ, լրակազմեր, բլուզներ, վերնաշապիկներ, բաճկոնակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6103-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 24. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, խանձարուրներ, շորագլխարկներ, չոչաշորեր, արձակ շապիկներ, կոֆտաներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ, գոգնոց-լանջապանակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված | 6107-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| 25. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6107-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 26. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված | 6111-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| 27. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6115-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 28. 2-րդ շերտի կարճ գուլպաներ, կիսագուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6111-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 29. Ձեռնոցներ, թաթմաններ, թաշկինակներ, շարֆեր և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6111-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 30. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված | 6504 00 000 0-ից | պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր | |
| 31. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6504 00 000 0-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 32. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված | 6504 00 000 0-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 33. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6504 00 000 0-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| IX. Պատրաստի հատով մանածագործական արտադրատեսակներ | |||
| 34. Վերմակներ, քթի և գլխի թաշկինակներ, սրբիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6213-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | այդ թվում՝ շարֆեր, շալեր և վերմակներ՝ բացի մկդակածներից | 
| X. Երեխաների և դեռահասների համար նախատեսված կոշկեղեն՝ բացի սպորտայինից, ազգայինից և օրթոպեդիկից | |||
| 35. Երկարաճիտ կոշիկներ, ճտքակոշիկներ, կիսաճտքակոշիկներ, կոշիկներ, կիսակոշիկներ, տուֆլիներ, սանդալիկներ և կոշկեղենի այլ տեսակներ՝ յուֆտե, քրոմակաշվից, մանածագործական սինթետիկ և արհեստական նյութերից, ռետինե, ռետինե–մանածագործական և կոմբինացված, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6401-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| 36. Կոշկեղեն՝ թաղյա կոպտաբուրդ՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված | 6404-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| XI. Կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ | |||
| 37. Պորտֆելներ, աշակերտական ուսապայուսակներ, թիկնապայուսակներ, պայուսակներ՝ նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, ձեռնոցներ, թաթպաններ, գոտկատեղի գոտիներ և մանր կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 4202-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| XII. Մանկական սայլակներ | |||
| 38. Մանկական սայլակներ, դրանց համալրող հանգույցներ և դետալներ | 8715 00 | համապատասխանության սերտիֆիկատ | |
| XIII. Հեծանիվներ | |||
| 39. Հեծանիվներ՝ 435 մմ-ից մինչև 635 մմ թամբի բարձրությամբ՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար, տրանսպորտային հեծանիվներ՝ 635 մմ և ավելի թամբի բարձրության կարգավորմամբ՝ փոքր տարիքի դպրոցականների և դեռահասների համար | 8712 00-ից | համապատասխանության սերտիֆիկատ | |
| XIV. Հրատարակչական (գրքեր, ամսագրեր) արտադրանք | |||
| 40. Մանկական գրականություն, ամսագրեր և մանկական շարունակական հրատարակություններ | 4901-ից | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| XV. Դպրոցական գրենական պիտույքներ | |||
| 41. Գրասենյակային ապրանքներ (գրիչներ, նշիչներ, քանոններ, մատիտներ, գրասենյակային ռետիններ, տետրեր, օրագրեր, վրձիններ և այլ նույնանման արտադրատեսակներ), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված | 3926 10 000 0 | համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ | |
| Ծանոթագրություն։ | Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը: | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: