041.0355.08.05.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2001 թվականի N 355
քաղ. Երևան 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372 և 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 762 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 11 հավելվածի «Քրեական պատիժների իրականացման վարչության ենթակա ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
| 1 | 2 | 3 | 
| Սպայական պաշտոններ  | 18610 - 27600 | |
| - ուղղիչ աշխատանքային հիմնարկի, քննչական մեկուսարանի, դաստիարակչական աշխատանքային գաղութի, գաղութ-բնակավայրի, գաղութ-հիվանդանոցի, բանտի, հիվանդանոցի պետի տեղակալ | 18240 - 27050 | |
| - տեղամասի պետ, դաստիարակչական աշխատանքային գաղութի քննչական մեկուսարանի պետ | 18000 - 24600 | |
| - ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետ, գլխավոր հաշվապահ | 17440 - 22800 | |
| - ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետի տեղակալ, գլխավոր հաշվապահի տեղակալ | 17090 - 22510 | |
| - ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի հերթապահ օգնական, բաժանմունքի պետ | 16270 - 21000 | |
| - մասի, արտադրամասի պետ, հսկողության դասակի հրամանատար, գլխավոր մեխանիկ, տեխնոլոգ | 15840 - 21000 | |
| - ավագ` տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, դաստիարակ, ջոկատի պետ, էներգետիկ, գլխավոր գյուղատնտես, բժիշկ (I և II տարակարգ) | 15370 - 16800 | |
| - տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, դաստիարակ, ծառայողական շնաբուծարանի պետ (դաստիարակչական աշխատանքային գաղութ), բուժակ | 15030 - 15720 | |
| Ենթասպայական պաշտոններ - մասի պետ, մասնաշենքի ավագ, ավագ տեխնիկ, ծառայողական շնապահության ավագ հրահանգիչ, պահակախմբի պետ | 13500 - 18600 | |
| - ավագ տեսուչ, տեխնիկ, դասակի հրամանատարի տեղակալ, ծառայողական շնապահության հրահանգիչ, պահակախմբի պետի օգնական, հրաձիգ | 13000 - 15720 | |
| - տեսուչ, գրասենյակի պետ, տեսուչ-հերթապահ, գործավար, պահեստապետ, վարորդ-աշխատակից, բուժակ | 13000 - 13800»: | |
2. (կետն ուժը կորցրել է 17.10.01 N 746)
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |