Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-3/14
Տիպ
Կարգ
Ակտի տիպ
Incorporation (27.12.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.1994
Ստորագրման ամսաթիվ
27.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.1994

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
Ն
ԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.12.94թ.
թ.17-3/14
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
Տ
ԵՍՉՈՒԹՅՈՒՆ

30.12.94թ.
թ. 03522/3-3
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
 Բ
ԱՆԿ

30.12.94թ.
 

 

    Կ Ա Ր Գ

 

ՄինչԵՎ 1993թ. հոկտեմբերի 26-ը միասնական դրամական համակարգում գտնվելու ժամանակ Հայաստանի Հանրապետության ԵՎ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների ԵՎ կազմակերպությունների միջԵՎ գործառնությունների գծով առաջացած կրեդիտորական ԵՎ դեբիտորական պարտքերի վերագնահատման


Սույն կարգը հաստատված է ի կատարումն ՀՀ կառավարության 1994թ. նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած փոխադարձ պարտքերի մասին» թիվ 521 որոշման 3-րդ կետի պահանջների և տարածվում է միասնական դրամական համակարգում գտնվելու ժամանակ` մինչև 1993թ. հոկտեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով առաջացած կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վրա:

Միասնական դրամական համակարգում գտնվելու ժամանակ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ՀՀ ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ենթակա են վերագնահատման հետևյալ կարգով:

1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերը վերագնահատվում են դրանց մարման պահին այդ գումարները բազմապատկելով վերագնահատման համապատասխան գործակցով:

2. Յուրաքանչյուր դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի վերագնահատման գործակիցը որոշվում է այդ պարտքի դիմաց փոխհատուցված գումարի (դրամական կամ այլ ակտիվների տեսքով) և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված պարտքի գումարի հարաբերությամբ: Այն դեպքում, երբ պարտքը փոխհատուցվել է արտարժույթով կամ արտարժույթով արտահայտված այլ ակտիվներով, ապա այն բազմապատկվում է տվյալ պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից այդ արտարժույթի համար սահմանված հաշվարկային փոխարժեքով:

3. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սույն կարգով կատարված վերագնահատումից առաջացած տարբերության գումարները հաշվեգրվում են հաշվապահական հաշվառման 80 «Շահույթ և վնաս» հաշվին:

 

Օրինակ 1.

 

ՀՀ ձեռնարկությունը 1993թ. հուլիսի 1-ին սարքավորումներ ձեռք բերելու համար ՌԴ ձեռնարկությանը փոխանցել է 1.000.000 ռուբլի (նախկին ԽՍՀՄ ռուբլի): 1994թ.նոյեմբերի 1-ին ստացել է այդ սարքավորումները 1.000.000 ռուսական ռուբլու արժողությամբ: Ենթադրենք ռուսական ռուբլու հաշվարկային փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ պարտքի մարման պահին եղել է 1.000 ռուս. ռուբ. -121 դրամ:

1.000.000 ռուբ. (նախկին ԽՍՀՄ ռուբ.)=
5.000 դրամ (1.000.000 : 200 = 5.000)
 1.000.000 ռուս. ռուբ.= 121.000 դրամ

վերագնահատման գործակիցը = 121.000 դրամ : 5.000 = 24,2

վերագնահատման դեբիտորական պարտքի գումարը =

 5.000 x 24,2 = 121.000

Հաշվապահական հաշվառման մեջ դեբիտորական պարտքի վերագնահատումը արտացոլվում է 60 «հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվի դեբետով և 80 «Շահույթ և վնաս» հաշվի կրեդիտով պարտքի վերագնահատումից առաջացած տարբերության գումարի չափով (116.000 դրամ ):

 

Օրինակ 2.

 

ՀՀ ձեռնարկությունը 1993թ. օգոստոսի 15-ին ՌԴ ձեռնարկություններից ստացել է 500.000 ռուբլի (նախկին ԽՍՀՄ ռուբլի) արժողության հումք: 1994թ. հոկտեմբերի 15-ին այդ պարտքի մի մասը մարել է` 200.000 ռուբլի (նախկին ԽՍՀՄ ռուբլի) արժողության հումքի դիմաց վճարել է 200.000 ռուսական ռուբլի: Ենթադրենք պարտքի մարման պահին ռուսական ռուբլու հաշվարկային փոխարժեքը դրամի նկատմամբ եղել է 1000 ռուսական ռուբ.-119,6 դրամ

200.000 ռուբ. (նախկին ԽՍՀՄ ռուբլի) =
1000 դրամ (200.000 : 200 = 1000)
200.000 ռուս. ռուբլի = 23,920 դրամ

վերագնահատման գործակիցը 23.920:1000=23,92

վերագնահատման կրեդիտորական պարտքի գումարը =

1000x23,92=23.920

Հաշվապահական հաշվառման մեջ կրեդիտորական պարտքի վերագնահատումը արտացոլվում է 60 հաշվի կրեդիտով և 80 հաշվի դեբետով պարտքի վերագնահատումից առաջացած գումարի չափով ( 23.920 դրամ ):

4. Սույն կարգը գործում է 1994թ. նոյեմբերի 9-ից:

Մինչև 1994թ. նոյեմբերի 9-ը ՀՀ կառավարության 1993թ. հունիսի 3-ի թիվ 292 որոշմամբ հաստատված «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 58-60 կետերի համաձայն պետական բյուջե գանձված կրեդիտորական և դուրս գրված դեբիտորական պարտքերը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992թ. նոյեմբերի 2-ին հաստատված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշիռների տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» թիվ 18-06 կարգի համաձայն վերագնահատված դեբիտորական և կրեդիտորական պարտքերը վերահաշվարկման ենթակա չեն: