«ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է» |
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Բ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ 09 ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն պայմանները սահմանում են Հայաստանի Հանրապետության պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (հետագայում` Պետական պարտատոմս) թողարկման, շրջանառության և մարման կարգը:
2. Պետական պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
3. Պետական պարտատոմսերը թողարկվում են պարբերաբար` 28, 91 կամ 182 օր մարման ժամկետով, վաճառվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող աճուրդների միջոցով, անվանական արժեքից ցածր (զեղչատոկոսով) և մարվում անվանական արժեքով:
3. Յուրաքանչյուր թողարկում ձևակերպվում է գլոբալ սերտիֆիկատով` երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում: Պետական պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում նրա սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կամ Դիլերի գրանցման գրքում գրանցելուց հետո: Պարտատոմսի սեփականատիրոջը, ըստ պահանջի, տրվում է պարտատոմսերի սեփականությունը հաստատող թղթային սերտիֆիկատ:
5. Պետական պարտատոմսերի անվանական արժեքը սահմանվում է 50 000 դրամ:
6. Պետական պարտատոմսերի եկամուտն է համարվում գնման և մարման (վաճառքի) գների տարբերությունը:
7. Պետական արժեթղթեր կարող են ձեռք բերել իրավաբանական, ոչ իրավաբանական և ֆիզիկական անձինք: Յուրաքանչյուր թողարկման համար սահմանվում է պոտենցիալ գնորդների սահմանափակումներ:
8. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հանդիսանում է պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման գլխավոր գործակալ: Նա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կանոնակարգում է սույն կարգով չսահմանված, թողարկման տեղաբաշխման, շրջանառության և մարման հետ կապված հարցերը:
9. Պետական արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության բոլոր հարցերը, ներառյալ հաշվարկների իրականացումն ու սեփականատերերի գրանցումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից համատեղ ընտրված Դիլերները:
10. Դիլերներն իրականացնում են վերոհիշյալ գործարքները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո:
11. Թողարկման մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելուց հետո: Թողարկման մասին որոշման ընդունման ժամանակ սահմանվում է թողարկման ծավալները` ժամկետը, պոտենցիալ գնորդների սահմանափակումները, ոչ մրցակցային հայտերի ծավալը և մրցակցային հայտերի նվազագույն գինը, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:
12. Հերթական թողարկման չափանիշները հայտարարվում են տեղաբաշխման օրվանից 7 օր առաջ:
13. Սույն կարգում փոփոխություններ կատարելուց, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում են փոփոխություններն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ:
«ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է» |
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
Բ. ԱՍԱՏՐՅԱՆ 09 ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ |
ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը սահմանում է համաձայն Հայաստանի Հանրապետության «Արժեթղթերի շրջանառության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության պետական (Գանձապետական) պարտատոմսերի թողարկման հիմնական պատճառների թողարկվող պետական կարճաժամկետ պարտատոմսերի (այսուհետև` Պարտատոմս) տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկումը:
1.2. Պարտատոմսերի սեփականատերերը իրավունք ունեն իրենց պատկանող Պարտատոմսերը տնօրինել, տիրապետել և օգտագործել համաձայն գործող օրենսդրությանը:
1.3. Պարտատոմսերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն առուծախի պայմանագիր կնքելուց հետո` սույն կարգի և գործող օրենսդրությանը համաձայն:
II. ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Պարտատոմսերի շուկայի մասնակիցները, սույն կարգի համաձայն, բաժանվում են երկու խմբի` Դիլերների և Ներդրողների:
2.2. Յուրաքանչյուր իրավաբանական անձ, որը համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համարվում է արժեթղթերի շուկայի մասնակից, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ պետական արժեթղթերի շուկայի դիլերների նկատմամբ սահմանված չափանիշներին և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ պարտատոմսերով գործարքների սպասարկման վերաբերյալ կնքել են պայմանագիր, կոչվում է Դիլեր:
Պարտատոմսերով գործարքների կնքման ժամանակ Դիլերը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից` ներդրողի հաշվին և նրա հանձնարարությամբ:
2.3. Յուրաքանչյուր իրավաբանական, ոչ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համաձայն սույն կարգի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում Պարտատոմսեր և չի հանդիսանում Դիլեր, կոչվում է Ներդրող:
Այդ իրավունքի իրականացման համար Ներդրողը պարտավոր է Դիլերի հետ կնքել սպասարկման պայմանագիր, որը սահմանում է Ներդրողի կողմից Պարտատոմսերի ձեռք բերման, տնօրինման և վաճառքի կարգը, ինչպես նաև այդ գործարքների կատարման ժամանակ կողմերի իրավունքները և պարտավորությունները:
2.4. Պարտատոմսերի հաշվարկման և գրանցման գործարքների կատարման համար յուրաքանչյուր Դիլերին և Ներդրողին տրվում է գրանցման ծածկագիր, որը կազմվում է ըստ սույն կարգի 1. հավելվածի:
2.5. Գրանցման ծածկագիրը, որը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից տրվում է Դիլերին, հանդիսանում է առանձնահատուկ: Նշված ծածկագիրը արտացոլվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Դիլերի միջև կնքված պայմանագրում և նշվում է բոլոր հաշվարկման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ:
2.6. Գրանցման ծածկագիրը, որը սպասարկող Դիլերի կողմից տրվում է Ներդրողին, յուրաքանչյուր Ներդրողի համար հանդիսանում է յուրահատուկ: Նշված ծածկագիրը արտացոլվում է Դիլերի և Ներդրողի միջև սպասարկման պայմանագրում, պետք է նշվի բոլոր հաշվառման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ:
III. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Պարտատոմսերի հաշվառումը կատարվում է սեփականատերերի դիմային հաշիվներում (դեպո հաշիվներ), գրանցման երկմակարդակային համակարգով` Գլխավոր ավանդատուն (այսուհետև` Ավանդատուն) և ենթաավանդատուն:
3.2. Ավանդատան ֆունկցիաները կատարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, որն ապահովում է Պարտատոմսերի հաշվառումը և Պարտատոմսերի փոխանցումը դեպո հաշիվներով` հիմք ընդունելով Դիլերների կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը:
3.3. Յուրաքանչյուր Դիլեր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ կնքած պայմանագրի հիման վրա Դիլերի ֆունկցիաների կատարման ժամանակ կատարում է ենթաավանդատան ֆունկցիաներ` ապահովելով իր և Ներդրողին պատկանող Պարտատոմսերով դեպո հաշիվների վարումը:
3.4. Յուրաքանչյուր Դիլեր Ավանդատանը բացում է դեպո «Ա հաշիվ» , որտեղ հաշվառվում են Դիլերին պատկանող Պարտատոմսերը և «Բ հաշիվ», որտեղ հաշվառվում են (գումարային) Ներդրողին պատկանող Դիլերի կողմից սպասարկվող բոլոր Պարտատոմսերը:
3.5. Ենթաավանդատանը հաշվառումը վարվում է Ներդրողների դեպո հաշիվներով, որոնք սպասարկվում են տվյալ Դիլերի կողմից: Ներդրողը մեկ ենթաավանդատանը կարող է ունենալ միայն մեկ դեպո հաշիվ: Ներդրողն իրավունք ունի հաշիվներ բացել մի քանի ենթաավանդատներում: Ներդրողի պահանջով Դիլերը պարտավոր է նրան տրամադրել ենթաավանդատանը, Ներդրողի հաշվում պահվող պարտատոմսերի սերտիֆիկատը, որը կազմվում է ըստ հավելվածի 2-ի:
3.6. Պարտատոմսերի փոխանցումն ըստ Դիլերների գործարքների, իրականացվում է հատուկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, որոնք ձևակերպվում են համաձայն սույն կարգի 3. հավելվածի: Գործարքների կատարման արդյունքներով Ավանդատունը հաշվետիրոջը տալիս է համապատասխան քաղվածք:
3.7. Ներդրողն իրավունք ունի առանց առուծախի գործարքի իրականացման մեկ ենթաավանդատանն իր դեպո հաշվից Պարտատոմսերը փոխանցել միայն մյուս ենթաավանդատան իր դեպո հաշվին:
3.8. Յուրաքանչյուր Դիլեր պարտավոր է ամեն շաբաթվա վերջին օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ հաշվետվություն ներկայացնել ենթաավանդատանը պահվող տեղեկության վերաբերյալ (հավելված 4): Ներկայացված տեղեկությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից` ավանդատանը պահվող տեղեկության հետ համեմատման եղանակով: Դիլերները, որոնք ժամանակին չեն ներկայացրել կամ սխալ տեղեկություն են ներկայացրել, հաջորդ աճուրդներին չեն մասնակցում` մինչև տարաձայնությունների շտկումը:
3.9. Բացի «Ա և Բ հաշիվներից» Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն ունի իրեն պատկանող Պարտատոմսերի հաշվառման համար «Կ հաշիվ» , որը նախատեսված է Պարտատոմսերի տեղաբաշխման և մարման գործարքների կատարման համար:
Հերթական թողարկման գլոբալ սերտիֆիկատի ստացման օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը թողարկման ամբողջ ծավալը մուտքագրում է իր «Կ հաշվին»:
3.10. Տեղաբաշխման աճուրդի արդյունքներով բավարարված հայտերի դիմաց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Կ հաշվից» Դիլերների դեպո հաշիվներին է փոխանցում համապատասխան քանակությամբ պարտատոմսեր:
IV. ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ
4.1. Ներդրողների Պարտատոմսերի հետ գործարքների դրամական հաշվարկները կատարվում են միայն Դիլերների միջոցով: Դիլերների միջև դրամային հաշվարկներն իրականացվում է հաշվարկային համակարգի միջոցով:
4.2. Հաշվարկային համակարգի ֆունկցիաները կատարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, որը համաձայն սույն կարգի իրականացնում է պարտատոմսերով գործարքների դրամային վճարումները:
4.3. Դիլերների համար հաշվարկային համակարգում դրամական միջոցների փոխանցման համար ծառայում են նրանց թղթակցային հաշիվները: Ոչ բանկ Դիլերների համար բացվում են հաշվարկային հաշիվներ, որոնք նախատեսված են միայն Պարտատոմսերով գործարքների համար:
4.4. Մինչև Պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, Դիլերները պարտավոր են իրենց հատուկ «առևտրային» հաշիվներում պահուստավորել այնքան միջոց, որքանով նրանք պլանավորում են պարտատոմս գնել:
4.5. «Առևտրային» հաշիվը հանդիսանում է Դիլերի թղթակցային/ հաշվարկային հաշվի ենթահաշիվ: Այս հաշվին միջոցները փոխանցվում են վճարային հանձնարարագրով:
4.6. Տեղաբաշխման աճուրդի արդյունքներով դրամային միջոցների հաշվարկներն իրականացվում են հաշվարկային համակարգի կողմից` Դիլեր-գնորդների «առևտրային» հաշիվներից միջոցների դուրս գրման և բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրման ճանապարհով:
V. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ:
ԱՃՈՒՐԴ
5.1. Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է փակ աճուրդի միջոցով, որը կազմակերպում է ՀՀ Կենտրոնական բանկը` ՀՀ ֆինանսների նախարարության հանձնարարությամբ: Այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ ներգրավվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
5.2. Աճուրդի օրը, ժամը, թողարկման ծավալը և աճուրդի կազմակերպման վայրը հայտարարվում է զանգվածային լրատվական միջոցներում, աճուրդի օրվանից 7 օր առաջ:
5.3. Աճուրդի անցկացման օրը, ժամը 11.00-ից մինչև 11.10-ը Դիլերները ներկայացնում են Պարտատոմսի գնման երկու հայտ, երկու օրինակով` համաձայն հաստատված ձևի (հավելված 5): Առաջին հայտն ընդգրկում է Պարտատոմսերի գնման վերաբերյալ Դիլերի սեփական առաջարկությունները, իսկ մյուս հայտը` ներդրողների առաջարկությունները, որոնց ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինի թողարկման ընդհանուր ծավալի 1 % -ից:
Հայտերը Դիլերների անվանմամբ փակ ծրագրերով գցվում են աճուրդի համար նախատեսված հատուկ արկղը: 11.30-ից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
5.4. Հայտը կարող է ընդգրկել հինգ մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություն, ընդ որում ոչ մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը հայտարարվում է աճուրդի անցկացման օրից 7 օր առաջ:
Յուրաքանչյուր մրցակցային առաջարկության մեջ նշվում է գինը, որով գնորդները պատրաստ են Պարտատոմսեր գնել, և այդ գնին համապատասխան Պարտատոմսերի քանակը:
Ոչ մրցակցային առաջարկության մեջ նշվում է պարտատոմսերի ընդհանուր քանակը, որը ներդրողը պատրաստ է ձեռք բերել աճուրդում ձևավորված միջին կշռված գնով: Դիլերը չի կարող ներկայացնել ոչ մրցակցային հայտեր իր հաշվին:
5.5. Հանձնաժողովն ստուգում է հայտերի ձևակերպման ճշտությունը: Հայտը, որը լրացված է ձևակերպման պայմաններից շեղումներով, աճուրդից հանվում է: Հայտի յուրաքանչյուր բլանկի վրա գրանցում է կատարվում` ընդունված է այն, թե ներդրված:
5.6. ՀՀ Կենտրոնական բանկն ստուգում է Դիլերի «առևտրային» հաշվում դրամական միջոցների առկայությունը, որը նախատեսված է Պարտատոմսերի գնման համար և եթե դրանք անբավարար են լինում, ապա հայտը չի ընդունվում:
5.7. Հայտերի հավաքագրման արդյունքներով կազմվում է հավաքական տեղեկագիր (հավելված 6), ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ներկայացուցչի միջոցով փոխանցվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:
5.8. Մինչև ժամը 15.00-ն ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցչի հետ միասին, որոշում է Պարտատոմսերի վաճառքի նվազագույն սահմանը և աճուրդի միջին կշռված գինը` սահմանված ծավալի սահմաններում (առաջինն ընդունվում են ամենաբարձր գնով առաջարկությունները` մինչև աճուրդին ներկայացված ծավալի վերին սահմանը և եթե այդ գնով առաջարկությունները միակը չեն, ապա տեղաբաշխումը կատարվում է համամասնորեն) և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին է փոխանցվում հայտերի բավարարման հանձնարարագիր:
5.9. Ժամը 16.00.-ին հայտարարվում են աճուրդի արդյունքները և կատարվում համապատասխան փոխանցումները` ըստ սույն կարգի 3. և 4. հավելվածների:
5.10. Աճուրդի անցկացման օրվան` հաջորդող աշխատանքային օրը Դիլերներն ստանում են հայտերի երկրորդ օրինակները և քաղվածք իրենց դեպո հաշիվներից:
VI. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Երկրորդային շուկայում Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է առուծախի պայմանագրի կնքման միջոցով:
6.2. Առուծախի պայմանագրերը կարող են կնքել բորսաներում կայացած սակարկությունների արդյունքներով, ինչպես նաև ուղղակի ճանապարհով (առանց բորսայի աջակցության):
6.3. Երկրորդային շուկայում Դիլերների համար «առևտրային» հաշիվ հանդիսանում են նրանց թղթակցային/հաշվարկային հաշիվները: Ներդրողների համար` Դիլերների մոտ նրանց հաշվարկային հաշիվները:
6.4. Ավանդատան դեպո, ենթաավանդատան դեպո թղթակցային ու հաշվարկային հաշիվներից հաշվարկների կատարման հիմք են հանդիսանում գործարքների կատարման քաղվածքները և/կամ առուծախի պայմանագրերը:
VII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Պարտատոմսերի մարումը կատարվում է մարման օրը, ժամը 10.00-ից մինչև 11.00 :
7.2. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մարվող Պարտատոմսերի ամբողջ ծավալը Դիլերների «Դեպո» հաշիվներից փոխանցում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի «Կ հաշվին»:
7.3. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը Պարտատոմսերի անվանական արժեքի չափով գումարը փոխանցում է Դիլեր-գնորդների համապատասխան թղթակցային/հաշվարկային հաշիվներին:
7.4. Եթե հերթական պարտատոմսերի թողարկման օրը համընկնում է անցած թողարկման պարտատոմսերի մարման օրվան, ապա գնորդը նոր թողարկման պարտատոմսերի ձեռք բերման համար կարող է վճարել մարվող պարտատոմսերով (ամբողջ գումարը կամ գումարի մի մասը):
7.5. Մարման հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը դուրս է գրում «Կ հաշվի» մարվող պարտատոմսերի ամբողջ ծավալը:
VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Հերթական թողարկման մասին տեղեկատվությունը տրվում է թողարկման օրվանից 7 օր առաջ և կազմվում է ըստ հավելված 7-ի:
8.2. Հերթական թողարկման մարման մասին տեղեկատվությունը տրվում է թողարկման մարման օրվանից ոչ ուշ քան 7 օր առաջ և կազմվում է ըստ հավելված 8-ի:
8.3. Աճուրդների արդյունքների վերաբերյալ, ոչ ուշ քան աճուրդի հաջորդ աշխատանքային օրը, տրվում է տեղեկատվություն, որը կազմվում է ըստ հավելված 9-ի:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Գրանցման ծածկագրի տրման կարգը.
1.1. Յուրաքանչյուր Դիլերի կամ Ներդրողի, որոնք իրականացնում են Պարտատոմսերով գործառնություններ, տրվում է գրանցման ծածկագիր:
1.2. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ Դիլերի ֆունկցիաների իրականացման պայմանագիր կնքած Դիլերի ծածկագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: Այդ ծածկագիրը կարող է փոփոխվել կամ տրվել այլ Դիլերի` միայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
1.3. Ներդրողի ծածկագիրը տրվում է Դիլերի կողմից յուրաքանչյուր հաճախորդի, ով նրա հետ կնքել է Պարտատոմսերի սպասարկման պայմանագիր:
2. Դիլերի գրանցման ծածկագիրը.
2.1. Դիլերի գրանցման ծածկագիրը բաղկացած է տասը մասնիկներից և բաժանված է երեք խմբի` X0 - X1 X2 X3 X4- X5 X6 X7 X8 X9:
2.2. Առաջին խումբը` X0, ցույց է տալիս շուկայի ծածկագիրը:
2.3. Երկրորդ խումբը` X1 X2 X3 X4, ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ կնքած պայմանագրով նրան վերապահված համարը:
2.4. Երրորդ խումբը` X5 X6 X7 X8 X9 միշտ հավասար է 00000:
3. Ներդրողի գրանցման ծածկագիրը.
3.1. Ներդրողի գրանցման ծածկագիրը բաղկացած է տասը մասնիկներից և բաժանված է երեք խմբի` X0 - X1 X2 X3 X4 - X5 X6 X7 X8 X9:
3.2. Առաջին երկու խումբը կազմվում է համաձայն սույն Հավելվածի 2.2 և 2.3 կետերի:
3.3. Երրորդ խումբը ցույց է տալիս Դիլերի հետ կնքված սպասարկման պայմանագրի հերթական համարը:
4. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գրանցման ծածկագիրը.
4.1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գրանցման ծածկագիրն է` 1 0000 00000:
ՀԱՎԵԼՎԱԾ 2 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ
ՀԱՎԵԼՎԱԾ 3 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
«ԴԵՊՈ» ՀԱՇՎԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ
ՊԱՐՏԱԴԻՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Հանձնարարականի համարը:
2. Հանձնարարականի ամսաթիվը:
3. Արժեթղթի պետական գրանցման համարը:
4. Արժեթղթերը փոխանցողի անվանումը (անձը, ով զիջում է արժեթղթերի սեփականության իրավունքը):
5. Արժեթղթերը փոխանցողի դեպո հաշվի համարը, որը պետք է ընդգրկի փոխանցողի գրանցման ծածկագիրը:
6. Արժեթղթերը փոխանցողի ավանդատան անվանումը:
7. Փոխանցողի ավանդատան ծածկագիրը:
8. Արժեթղթերը ստացողի անվանումը (անձը, որը ձեռք է բերում արժեթղթերի սեփականության իրավունքը):
9. Արժեթղթեր ստացողի դեպո հաշվի համարը, որը պետք է ընդգրկի նրա գրանցման ծածկագիրը:
10. Արժեթղթերը ստացողի ավանդատան անվանումը:
11. Արժեթղթերը ստացողի ավանդատան ծածկագիրը:
12. Արժեթղթերի քանակը:
13. Հանձնարարականի հիմքերը
փաստաթղթերի տեսակը, համարը, ամսաթիվը և գրանցման վայրը:
ՀԱՎԵԼՎԱԾ 3.1 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԿԱՄ ՎԱՃԱՌՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 4 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
ԵՆԹԱԱՎԱՆԴԱՏԱՆԸ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
Դիլերը հաշվետվություն է ներկայացնում շաբաթվա վերջին օրվա իրավիճակով (ամեն թողարկման համար):
1. Դիլերի կողմից սպասարկվող, Ներդրողներին պատկանող Պարտատոմսերի ընդհանուր քանակը:
2. Ներդրողներից ցանկը, նշելով
* Ներդրողի ծածկագիրը (հաշվի համարը)
* Ներդրողի լրիվ անվանումը, իրավաբանական և փոստային հասցեն, հաշվարկային հաշիվը, կամ քաղաքացու անուն, ազգանուն, հայրանունը
* Ներդրողին պատկանող պարտատոմսերի քանակը
* Ներդրողի կողմից կատարված գործարքների ծավալը (գնված և վաճառված Պարտատոմսերի քանակը)
* Առանց գործարքների կատարման Ներդրողի հաշվին` հաշվեգրված կամ դուրս գրված Պարտատոմսերի քանակը:
3. Դիլերին պատկանող Պարտատոմսերի ընդհանուր քանակը:
ՀԱՎԵԼՎԱԾ 5 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
ՀԱՎԵԼՎԱԾ 6 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ (ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐԸ, ԱՄՍԱԹԻՎԸ)
_____ ՕՐ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Պարտատոմսերի |
Այդ գնով |
Այդ գնով |
Պարտատոմսերի եկամտաբերությունը |
ՈՉ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ |
Ընդհանուր (Պարտատոմսերի քանակը, ծավալը)
Հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի
Արժեթղթերի վարչության պետ ___________________ | |
Հանձնաժողովի անդամներ` |
1. ___________________ 2. ___________________ 3. ___________________ 4. ___________________ |
«___» __________ 199 թ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 7 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ
«___»__________ 199 թ. տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Պետական
պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ.
1) թողարկման թիվ _____
2) թողարկման ծավալը ________________________________________ դրամ
3) մեկ պարտատոմսի անվանական արժեքը 50 000 (Հիսուն հազար) դրամ
4) պարտատոմսերի մարման ժամկետը «____» ____________ 199 թ.
5) պոտենցիալ գնորդները __________________________________________
6) ոչ մրցակցային հայտի ծավալի ___________________________________
7) մրցակցային հայտի նվազագույն գինը _____________________________
Աճուրդը կկայանա «___» ___________ 199 թ.
Ժամը _____________
Հասցեն __________________________________
Այն ֆիզիկական, իրավաբանական և ոչ իրավաբանական անձինք, ովքեր սույն թողարկման պայմանների համաձայն իրավունք և ցանկություն ունեն ձեռք բերել սույն թողարկման պարտատոմսերը, կարող են դիմել հետևյալ Դիլերներին.
Թիվ |
Դիլեր |
Դիլերի ծածկագիրը |
Հասցեն և հեռախոսը |
|
ՀԱՎԵԼՎԱԾ 8 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է,
որ «___»___________ 199 թ. տեղի է ունենալու Պետական պարտատոմսերի
մարում.
1) թողարկման թիվ _________
2) թողարկման ծավալը ________________________________________ դրամ
3) պարտատոմսի անվանական արժեքը 50 000 (Հիսուն հազար) դրամ
Մարումը կկայանա «___» ______________ 199 թ.
Ժամը ____________
Հասցեն ______________________________________
Թիվ ________ թողարկման մարումից ստացված միջոցները կարող են օգտագործվել թիվ __________ թողարկման պարտատոմսերի ձեռք բերման համար:
Մարման հետ կապված բոլոր հարցերով դիմել այն Դիլերներին, ում հետ կնքվել է սպասարկման պայմանագիր:
ՀԱՎԵԼՎԱԾ 9 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պետական պարտատոմսերի աճուրդի արդյունքների մասին պաշտոնական հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) աճուրդի անցկացման հասցեն և ամսաթիվը,
2) աճուրդին մասնակցած Դիլերների քանակը,
3) ներկայացված հայտերի քանակը և ընդհանուր ծավալը (դրամ),
4) բավարարված հայտերի քանակը և ընդհանուր ծավալը (դրամ),
5) վաճառված պարտատոմսերի միջին գինը,
6) միջին եկամտաբերությունը:
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման
Ք. Երևան |
09 օգոստոսի 1995 թ. |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (հետագայում` Թողարկող) ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի, մի կողմից և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (հետագայում` Բանկ) ի դեմս ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բ. Ասատրյանի, մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Թողարկողը հանձնարարում է, իսկ Բանկը պարտավորվում է տեղաբաշխել և մարել` պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (հետագայում` Պարտատոմս) թողարկումները Թողարկողի անունից և հաշվին` համաձայն «Պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանների» և սույն Պայմանագրով սահմանված կարգի:
1.2. Պարտատոմսերի վաճառքն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն` աճուրդների միջոցով:
1.3. Սույն պայմանագրով նախատեսված գործառնությունների համար Բանկը Թողարկողից պարգևատրում չի ստանում:
1.4. Յուրաքանչյուր թողարկման գլոբալ սերտիֆիկատը կազմվում է ըստ 1 հավելվածի` երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է Թողարկողի մոտ, իսկ մյուսը` Բանկում: Պարտատոմսերի տվյալ թողարկման մարման հետ կապված բոլոր հաշվարկների կատարումից հետո գլոբալ սերտիֆիկատի երկու օրինակների վրա Թողարկողը և Բանկը կատարում են մարման մասին համապատասխան նշումներ: Գլոբալ սերտիֆիկատը պահվում է հավերժ:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1. Թողարկողը և բանկը միասին սահմանում են առաջնային դիլերներ ընտրելու չափանիշներ և կազմում են առաջնային դիլերների ցուցակ, որոնց թույլ է տրվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ հայտեր ներկայացնել պետական արժեթղթերի գնման համար` աճուրդների միջոցով կամ թողարկողի կողմից սահմանված այլ միջոցներով:
2.2. Թողարկողի ներկայացուցիչները և բանկը պետք է հանդիպեն ոչ քիչ հաճախականությամբ, քան ամիսը մեկ անգամ և քննարկեն պետական արժեթղթերի թողարկման հետ կապված բոլոր հարցերը:
III. ԹՈՂԱՐԿՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Թողարկողը պարտավորվում է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել իր կողմից թողարկված պետական պարտատոմսերի մարումը:
3.2. Թողարկողը պարտավոր է Բանկի հետ համաձայնեցնելուց հետո որոշել հերթական տեղաբաշխվող թողարկման չափանիշների մասին ընդունվող որոշումները: Համաձայնեցման մասին գրառումը կատարվում է տեղաբաշխվող թողարկման գլոբալ սերտիֆիկատի վրա:
3.3. Թողարկողը պարտավորվում է Բանկի հետ համաձայնեցնելուց հետո կազմել պետական պարտատոմսերի թողարկման օրացույց, որտեղ նշվում է պարտատոմսերի թողարկման նախատեսվող գումարներն ու թողարկման ամսաթվերը:
3.4. Թողարկողը Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ պարտավորվում է Բանկին փոխանցել աճուրդի կազմակերպման հանձնարարագիր (հավելված 2.):
3.5. Թողարկման մարումն իրականացնելու ժամանակ թողարկողը պարտավոր է մարման ամսաթվից 3 աշխատանքային օր առաջ Բանկին փոխանցել մարվող պարտատոմսերի մարման հանձնարարագիր (հանձնարարագիրը կազմվում է ըստ հավելված 3-ի):
Նշված հանձնարարագրում Թողարկողը պարտավոր է.
1) Բանկին հայտնել պարտավորությունների կատարման համար բյուջետային միջոցներից հատկացման մասին` այդ պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ծավալով:
2) Հանձնարարել Բանկին մարվող թողարկման պարտավորությունների կատարման համար հատկացված միջոցներն ուղղել այդ պարտավորությունների լրիվ կատարմանը:
Թողարկողը պարտավոր է մարման օրից 3 աշխատանքային օր առաջ Բանկին ներկայացնել, համաձայն հանձնարարագրի, հատկացված բյուջետային միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիր:
3.6. Այն դեպքում, եթե մարվող թողարկման մարման ամսաթիվը համընկնում է տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման ամսաթվի հետ Թողարկողը պարտավոր է աճուրդի անցկացման օրից 10 օր առաջ Բանկին փոխանցել պարտատոմսերի թողարկման գլոբալ սերտիֆիկատը, մարվող թողարկման մարման և տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման հանձնարարագիր (հանձնարարագիրը կազմվում է ըստ հավելված 4-ի):
Նշված հանձնարարագրում Թողարկողը պարտավոր է.
1) Թողարկողի կողմից պարտավորությունների կատարման համար բյուջետային միջոցների հատկացման մասին որոշման ընդունման դեպքում Բանկին հայտնել այդ միջոցների հատկացման մասին:
2) Հանձնարարել Բանկին ուղղել հատկացված միջոցները մարվող թողարկման պարտավորությունների կատարմանը:
3) Հանձնարարել Բանկին ուղղել աճուրդից ստացված միջոցների այն ծավալը, որն անհրաժեշտ է պարտավորությունների լրիվ կատարմանը, հաշվի առնելով այն միջոցները, որոնք հատկացվել են համաձայն հանձնարարագրի:
Թողարկողը պարտավոր է համաձայն հանձնարարագրի հատկացված բյուջետային միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիր ներկայացնել աճուրդի անցկացման ամսաթվից 3 աշխատանքային օր առաջ:
3.7. Թողարկողի կողմից բյուջետային միջոցների հատկացման դեպքում նրանք վճարային հանձնարարագրով Թողարկողի 120 հաշվից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գործառնական վարչության 904 հաշվին:
3.8. Թողարկողը պարտավոր է աճուրդի անցկացման օրը, մինչև ժամը 15.00-ն Բանկին հանձնել պարտատոմսերի գնման հայտերի բավարարման մասին գրավոր հանձնարարագիր (հանձնարարագիրը կազմվում է ըստ հավելված 5-ի), նշելով նվազագույն սահմանը, որից ցածր մրցակցային հայտերը չեն բավարարվում և միջին կշռված գինը, ըստ որի բավարարվում են ոչ մրցակցային հայտերը:
IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Բանկը պարտավորվում է թողարկողի անունից կազմակերպել և իրականացնել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդները, գործարքների գրանցումը, պարտատոմսերի հաշվառումը, հաշիվների վճարումն ու վերահսկումը:
4.2. Պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով Բանկը հանդես է գալիս որպես Հաշվարկային համակարգ և Ավանդատու, վերահսկում է Դիլերների ենթաավանդատները:
4.3. Բանկն իրավունք ունի հրաժարվել թողարկման տեղաբաշխման աճուրդից և նրա սպասարկումից, եթե Թողարկողը խախտում է սույն Պայմանագրի 3.2, 3.4, 3.5 և 3.6 կետերով սահմանված պարտավորությունները: Այդ դեպքում Բանկը աճուրդի անցկացման ենթադրյալ օրից 7 օր առաջ Թողարկողին հանձնում է տվյալ թողարկման սպասարկման գրավոր հրաժարական:
4.4. Բանկը պարտավոր է զանգվածային լրատվական միջոցներում հրապարակել պետական պարտատոմսերի թողարկման պայմաններն ու կարգը, տալ տեղեկություններ պետական պարտատոմսերի շուկայի առկա վիճակի մասին, առանց առաջնային դիլերների և նրանց ներդրողների մասին գաղտնի տեղեկություններ հրապարակելու:
4.5. Աճուրդի անցկացման օրը ժամը 14.00-ից ոչ ուշ Բանկը պարտավոր է Թողարկողի պաշտոնատար լիազորված անձին ներկայացնել հայտերի ընդունման ավարտի մասին ծանուցում (հավելված 6) և ներկայացված հայտերի ամփոփագիր (Պետական (Գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի հավելված 6):
4.6. Բանկը պարտավոր է Թողարկողի ցուցումով աճուրդի անցկացման օրը, ժամը 16.00-ից ոչ ուշ Դիլերներին հայտնել աճուրդի ժամանակ ձևավորված տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի նվազագույն սահմանը և միջին կշռված գինը, ինչպես նաև բավարարված հայտերի ցանկը:
4.7. Եթե մինչև 17.00 Թողարկողին չի հաջողվում սահմանել աճուրդի գնային պայմանները, ապա Բանկը կարող է աճուրդը հայտարարել չկայացած:
4.8. Բանկը պարտավոր է աճուրդի անցկացման օրից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո Թողարկողին ներկայացնել թողարկման տեղաբաշխման մասին հաշվետվություն (հավելված 7):
4.9. Մարման օրից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո Բանկը պարտավոր է Թողարկողին ներկայացնել մարվող թողարկման մարման մասին հաշվետվություն (հավելված 8):
4.10. Այն դեպքում, եթե մարման ամսաթիվը համընկնում է տեղաբաշխվող թողարկման աճուրդի ամսաթվի հետ ապա Բանկը պարտավոր է նշված ամսաթվից 3 աշխատանքային օրվա ընթացքում Թողարկողին ներկայացնել հաշվետվություն տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման և մարվող թողարկման մարման մասին (հավելված 9):
Այդ դեպքում ըստ 4.8 և 4.9 կետերի հաշվետվություններ չեն ներկայացվում:
4.11. Բանկը պարտավոր է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղել բյուջետային միջոցները, որոնք հատկացվել են թողարկողի կողմից համապատասխան վճարային հանձնարարագրով` համաձայն սույն Պայմանագրի 3.5 և 3.6 կետերի:
4.12. Այն դեպքում, եթե տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման ամսաթիվը համընկնում է մարվող թողարկման մարման ամսաթվի հետ, ապա Բանկը պարտավոր է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղել տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթի մասը, որը բավարար է այդ պարտավորությունների լրիվ կատարման համար, հաշվի առնելով նաև այն միջոցները, որոնք թողարկողի կողմից հատկացվել են նպատակային` համաձայն 3.6 կետի:
4.13. Եթե տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը գերազանցում է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցների գումարը, ինչպես նաև, եթե ըստ սույն պայմանագրի 3.7 կետի հանձնարարագրի Թողարկողի կողմից հատկացված միջոցները ամբողջովին չեն օգտագործված, ապա Բանկը պարտավոր է գերազանցող գումարը հաշվեգրել բյուջեի 100 բալանսային հաշվի վրա:
4.14. Բանկը, սահմանված կարգով, կարող է գնել թողարկողի կողմից թողարկված պարտատոմսերն առաջնային տեղաբաշխման ընթացքում` թողարկողի վարկավորման սահմանային չափի և ժամկետների սահմաններում:
4.15. Բանկը դրամավարկային քաղաքականության իրականացման խնդիրներից ելնելով կարող է թողարկել արժեթղթեր, հաշվի առնելով պետական պարտատոմսեր թողարկողի կարծիքը:
V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5.1. Կողմերը պարտավորվում են ներդնել բոլոր ջանքերը վեճերը փոխհամաձայնեցմամբ լուծելու համար:
5.2. Կողմերի կողմից չկարգավորված վեճերը և տարաձայնությունները, որոնք բխել են սույն պայմանագրի կատարման հետևանքով, լուծվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Կողմերի առաջարկությամբ սույն պայմանագրում ցանկացած ժամանակ կարող են մտցվել փոփոխություններ (լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և համապատասխան արձանագրության ստորագրման պահից համարվում են պայմանագրի անբաժանելի մասը):
VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ ձևով կատարման համար կողմերը պատասխանատվություն են կրում համաձայն գործող օրենսդրության:
6.2. Եթե Թողարկողի կողմից սույն պայմանագրի 3.5 և 3.6 կետերով նախատեսված պարտավորությունների ոչ ժամանակին կատարման արդյունքում Բանկը կունենա վնասներ (երրորդ անձանց կվճարի տուժանքներ, տույժեր), ապա Թողարկողը պարտավոր է փոխհատուցել վնասները` համաձայն գործող օրենսդրության:
6.3. Մի կողմի (պարտատիրոջ) մյուս կողմի (պարտատու) առջև պարտավորությունների առաջացման դեպքում համաձայն սույն պայմանագրի 6.2 կետի պարտապանը պարտատիրոջն է հանձնում հասանելիք գումարների վճարման մասին պահանջագիր, իսկ պարտատերը պարտավոր է տասնօրյա ժամկետում համապատասխան վճարային հանձնարարագրով կատարել այդ վճարումը:
VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
7.2. Սույն Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված կողմերից մեկի` պայմանագրի գործողության դադարեցման մասին մյուս կողմին գրավոր տեղեկացման օրվանից վեց ամիս հետո:
VIII. ԱՅԼ ՆՇՈՒՄՆԵՐ
8.1. Սույն պայմանագրի բոլոր հոդվածները համարվում են նրա անբաժանելի մասը:
8.2. Պայմանագիրը կազմված է երկու բնօրինակներից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:
ԹՈՂԱՐԿՈՂ |
ԲԱՆԿ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
________________________ |
________________________ |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
Օրինակ թիվ ______
ԳԼՈԲԱԼ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ԹԻՎ ________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ
Սույն գլոբալ սերտիֆիկատը կազմված է պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (հետագայում` Պարտատոմս) ամբողջ ծավալի համար Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Թողարկման հիմնական չափանիշները`
Հաստատվել են «____» ____________ 199 թ.
Պետական գրանցման համարը ______________ (կազմվում է ըստ հավելված 1.1.)
Թողարկման ծավալը ______________ մլն. դրամ
Մեկ Պարտատոմսի անվանական արժեքը հիսուն հազար դրամ
Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման ամսաթիվը «___»____ 1995 թ.
Պարտատոմսերի մարման ամսաթիվը «____» ___________ 199 թ.:
Թողարկումը ձևակերպված է սույն գլոբալ սերտիֆիկատով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը վավերացվում է ավանդատանը «դեպո» հաշիվներին գրառում կատարելու ձևով: Պարտատոմսերի գնորդներին, ըստ պահանջի, տրվում է պարտատոմսի սեփականության իրավունքը հաստատող սերտիֆիկատ:
Պոտենցիալ գնորդների շրջանակը _______________________________________:
Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի սպասարկման և շրջանառության» կարգի համաձայն:
Սույն գլոբալ սերտիֆիկատը կազմված է երկու բնօրինակներից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Կ.Տ. |
___________________________ |
Ք. Երևան |
«____»______________ 1995 թ. |
«Թողարկման չափանիշները համաձայնեցված են» |
|
ՀՀ Կենտրոնական բանկի հետ |
__________________________ |
______________________________________________________________________ | |
Ք. Երևան |
«____»______________ 1995 թ. |
Լրացվում է մարումից հետո. |
|
* տեղաբաշխման աճուրդն անցկացվել է |
«____»______________ 1995 թ. |
* մրցակցային հայտերի նվազագույն բավարարված գինը կազմել է |
______ դրամ. |
բավարարված ոչ մրցակցային հայտերի միջին կշռված գինը կազմել է
___________ դրամ:
* վաճառված Պարտատոմսերի գումարն ըստ անվանական արժեքի` ________ դրամ
* իրացումից ստացված ընդհանուր գումարը ________________________ դրամ
* մարումը կատարվել է «____»______________ 199 թ
.
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ |
ՀՀ կԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ |
Կ.Տ. |
Կ.Տ. |
_____________________________________________________________________ |
ՀԱՎԵԼՎԱԾ 1.1 |
ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը հատկացվում է պետական գրանցման համար:
2. Պետական գրանցման համարը կազմված է ինը մասնիկից` X1 X2 X3 X4 X5 X6 X7 X8 X9:
3. Առաջին մասնիկը` X1 ցույց է տալիս արժեթղթի տեսակը` պետական պարտավորություն:
4. Երկրորդ մասնիկը` X2 ցույց է տալիս արժեթղթի մարման ժամկետը.
1 - 28 մարման ժամկետով Պետական պարտատոմսեր,
2 - 91 օր մարման ժամկետով Պետական պարտատոմսեր,
3 - 182 օր մարման ժամկետով Պետական պարտատոմսեր:
5. Երրորդ, չորրորդ և հինգերորդ (X3 X4 X5) մասնիկները ցույց են տալիս տվյալ թողարկման հերթական համարը:
6. Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ (X6 X7 X8) մասնիկները ցույց են տալիս թողարկողին "MFA" (Miniktry of Finance of Armenia):
7. Իններորդ մասնիկը (X9) ցույց է տալիս, որ արժեթուղթը պետական է` S:
8. Սույն պետական գրանցման համարի միջազգային գործառնություններում գործածման ժամանակ օգտագործվում են ISIN համարները:
ՀԱՎԵԼՎԱԾ 2 |
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹԻՎ _____ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ |
Սույնով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, համաձայն 09 օգոստոսի 1995 թ. Պայմանագրի, հանձնարարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին «____» _________ 199 թ. կազմակերպել պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թիվ ________ թողարկման տեղաբաշխման աճուրդ և պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության բյուջեի թիվ 100 հաշվեկշռային հաշվին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ստորև պատասխանատու անձինք իրավունք ունեն որոշել աճուրդի ընթացքում ներկայացված հայտերի բավարարման գնային պայմանները:
Ա.Ա.Հ. |
պաշտոն |
հեռախոս |
1. | ||
2. | ||
3. | ||
4. |
Նշված պատասխանատու աշխատակիցներն աճուրդի անցկացման օրը ժամը 12.00-ից մինչև 16.00-ը կգտնվեն իրենց աշխատանքային տեղերում:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.)
________________________________________________________________________
Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199 թ.
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.)
ՀԱՎԵԼՎԱԾ 3 |
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Սույնով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի, հանձնարարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին իրականացնել «___» __________ 199 թ. թիվ _____ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարումը` _________________ դրամի ծավալով, Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ _________ հաշվից: Նշված միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ կներկայացվի «___» __________ 199 թ. ոչ ուշ: ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________ Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199 թ. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.)
ՀԱՎԵԼՎԱԾ 4 |
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ` ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ |
Համաձայն 09 օգոստոսի 1995 թ. Պայմանագրի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանձնարարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին կազմակերպել «____» ____________ 199 թ. թիվ _______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի իրացման աճուրդ և միաժամանակ իրականացնել թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարումը:
(*) թիվ _____ թողարկման մարման համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին հանձնարարվում է օգտագործել Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներից _____________ դրամ գումարի չափով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ ________ հաշվից:
Նշված միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին կներկայացվի «____» ____________ 199 թ. ոչ ուշ: Թիվ ______ թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը ____________ գումարով պետք է ուղղվի թիվ _________ թողարկման պարտավորությունների մարմանը:
Թիվ ________ թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթի գումարի և թիվ _________ թողարկման մարվող պարտատոմսերի գումարի տարբերությունը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության բյուջեի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում թիվ _______ հաշվին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ներքոհիշյալ պատասխանատու աշխատակիցներն իրավունք ունեն սահմանել աճուրդի ընթացքում հավաքված հայտերի բավարարման գնային պայմանները:
Ա.Ա.Հ. |
պաշտոն |
հեռախոս |
1. | ||
2. | ||
3. | ||
4. |
Նշված պատասխանատու աշխատակիցներն աճուրդի անցկացման օրն իրենց տեղերում կլինեն ժամը 12.00-ից մինչև 16.00-ը:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________
Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199 թ.
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.)
_____________________
* նշվում է միայն բյուջետային միջոցների հատուկ հատկացման դեպքում:
ՀԱՎԵԼՎԱԾ 5 |
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ « » 199 Թ. ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԻՎ ________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ |
Համաձայն 09 օգոստոսի 1995 թ. Պայմանագրի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին հանձնարարում է.
* վաճառել թիվ _________ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերն այն անձանց, որոնք ներկայացրել են այդ պարտատոմսերի գնման մրցակցային հայտեր և հայտերում նշված գումարները ____________ դրամից քիչ չեն,
* մերժել մյուս բոլոր մրցունակ հայտերը,
* վաճառել թիվ ________ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերն այն անձանց, որոնք ներկայացրել են այդ պարտատոմսերի գնման ոչ մրցակցային հայտեր, աճուրդի միջին կշռված գնով` _____________ դրամ:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________
Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199 թ.
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.)
ՀԱՎԵԼՎԱԾ 6 |
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ |
Թիվ _______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման «____» ___________ 199 թ. աճուրդի ընթացքում հայտերի հավաքագրման արդյունքների մասին.
Սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տեղեկացնում է թիվ _______ թողարկման պետական պարտատոմսերի տեղաբաշխման «____» ___________ 199 թ. աճուրդի ընթացքում հայտերի հավաքագրման արդյունքների մասին:
Հայտերի հավաքագրումն իրականացվել է «____» _____________ 199 թ. ժամը 11.00-ից մինչև 11.30-ն: Ընդունված հայտերի մասին տվյալները բերված են կցվող Ամփոփ տեղեկագրում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թիվ ______ թողարկման պարտատոմսերի մարման համար, որի մարման ժամկետը լրանում է թիվ ______ թողարկման աճուրդի օրը, պահանջվում է` ____________________ դրամ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված Հանրապետական բյուջեի միջոցների գումարը պարտատոմսերի մարման համար հավասար է _______________ դրամի թիվ _________ թողարկման պարտատոմսերի լրիվ մարման համար թիվ _______ թողարկման պարտատոմսերի իրացումից անհրաժեշտ է հատկացնել ____________ դրամից ոչ պակաս: Դրա համար մրցակցային հայտերի բավարարման գինը չպետք է գերազանցի ___________ դրամ:
Նշված գնով հայտերի բավարարման դեպքում աճուրդից ստացված հասույթը կկազմի _______________ դրամ:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________
Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199 թ. ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ___________________
* Լրացվում է միայն աճուրդի անցկացման օրվա և հերթական թողարկման մարման օրվա համընկնման դեպքում:
ՀԱՎԵԼՎԱԾ 7 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն |
Համաձայն 09 օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «___» ___________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի` սույնով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ ____________ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին:
1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է «___» ___________ 199 թ.: Աճուրդի ընթացքում պարտատոմսերի գնման հայտերի ընդհանուր գումարն անվանական արժեքով կազմել է __________ դրամ, որից _______ դրամ մրցակցային և _______ դրամ ոչ մրցակցային:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանվել է մրցակցային հայտերի բավարարման նվազագույն գինը ____________ դրամ:
Մրցակցային հայտերի բավարարման միջին կշռված գինը կազմել է _______ դրամ:
3. Պարտատոմսերի իրացումից ստացվել է ___________ դրամ .
ըստ անվանականի | հասույթի գումարը | |
Վաճառվել է մրցակցային հայտերով | ||
Վաճառվել է ոչ մրցակցային հայտերով | ||
Գնվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից | ||
Ընդամենը |
4. ___________ դրամի չափով հասույթը ենթակա է հաշվեգրման հանրապետական բյուջեի թիվ 100 հաշվեկշռային հաշվի վրա «___» _____________ 199 թ-ից ոչ ուշ:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________
Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199 թ.
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________
ՀԱՎԵԼՎԱԾ 7.1 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ ______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Համաձայն 09 օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «____» _________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի` սույնով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի ընթացքում Դիլերների կողմից գնված պարտատոմսերի մասին:
Դիլերի անվանումը |
Գնվել է մրցակցային հայտերով |
Գնվել է ոչ մրցակցային հայտերով | ||
անվանական արժեքով |
գնման գնով | անվանական արժեքով |
գնման գնով | |
Ընդամենը |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.)
________________________________________________________________________
Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199 թ.
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________
ՀԱՎԵԼՎԱԾ 8 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ ______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Համաձայն 09 օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «___» ___________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի` սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ _______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարման մասին:
1. «___» _________ 199 թ. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կատարվել է թիվ _____ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի լրիվ մարում ________ դրամ ընդհանուր գումարով:
2. Մարմանն են ուղղվել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցները ___________ դրամի չափով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ 120 հաշվից:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________ Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199 թ.
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) ________________________________________________________________________
ՀԱՎԵԼՎԱԾ 9 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ ______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Համաձայն 09 օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «___» __________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի, սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարման մասին:
1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է «____» _________ 199 թ.-ի
Աճուրդի ընթացքում ընդունվել է պարտատոմսերի գնման հայտեր` __________ դրամ անվանական արժեքով, որից _______ դրամ մրցակցային և ________ ոչ մրցակցային:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանվել է մրցակցային հայտերի բավարարման նվազագույն գինը` _________ դրամ: Ոչ մրցակցային հայտերի միջին կշռված գինը կազմել է _________ դրամ:
3. Պարտատոմսերի իրացման արդյունքները` _________ դրամ`
ըստ անվանականի |
հասույթի գումարը | |
Վաճառվել է մրցակցային հայտերով | ||
Վաճառվել է ոչ մրցակցային հայտերով | ||
Գնվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից | ||
Ընդամենը |
.______________________________________________________________________. 4. «____» ___________ 199 թ. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կատարվել է նաև թիվ __________ թողարկման մարում` _________ դրամ ծավալով:
5. Թողարկումը մարվել է.
ա) թիվ ______ թողարկման իրացումից ստացված ______ դրամ հասույթի հաշվին:
բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ 120 հաշվի միջոցներին:
6. Թիվ _______ թողարկման իրացումից ստացված հասույթի գումարի թիվ ______ թողարկման մարման գումարի դրական տարբերությունը ենթակա է հաշվեգրման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 100 հաշվեկշռային հաշվին ոչ ուշ, քան «____» ____________ 199 թ.:
7. Պարտատոմսերի մարմանն ուղղված հանրապետական բյուջեի չօգտագործված միջոցների մնացորդը ենթակա է հաշվեգրման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, ՀՀ ֆինանսների նախարարության թիվ 100 հաշվին ոչ ուշ, քան «____» ______ 199 թ.:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) _________________________________________________________________
Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199 թ.
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ _______________ (Ա.Ա.Հ.) _______________________
* Լրացվում է համապատասխան իրավիճակում:
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր Թ Ի Վ _______ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԴԻԼԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետև` Բանկ), ի դեմս բանկի նախագահի առաջին տեղակալ Ա. Դարբինյանի, մի կողմից և
_______________________________________________________________
(այսուհետև` Դիլեր), ի դեմս _____________________________________________ _________________________________________________________________,
մյուս կողմից, կնքեցին հետևյալ պայմանագիրը:
1. Համաձայն սույն Պայմանագրի, ինչպես նաև Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի (այսուհետև` Կարգ) Բանկը պարտավորվում է Կարգում նշված իր լիազորությունների սահմաններում հնարավորություն տալ Դիլերին կնքել ու իրականացնել Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերով (այսուհետև` Պարտատոմս) գործարքներ` Առևտրային, Հաշվարկային համակարգերում և Ավանդատանը, իսկ Դիլերը պարտավորվում է աջակցել Պարտատոմսերի շրջանառությանը` նշված համակարգերում Պարտատոմսերով գործարքների իրականացման ճանապարհով, վերջինիս տեղաբաշխման, շրջանառության և մարման ժամանակ պահպանելով Կարգի պահանջները: Դիլերը պարտավորվում է, համաձայն Կարգի սույն Պայմանագրի կնքման պահից Ներդրողների համար հանդես գալ որպես ենթաավանդատուն:
2. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Բանկը Դիլերի գործողություններում գործող օրենսդրության, Կարգի կամ սույն Պայմանագրի խախտումների հայտնաբերման դեպքում իրավունք ունի մինչև մեկ ամիս ժամանակով դադարեցնել պարտատոմսերի առք ու վաճառքի Դիլերի գործարքները, որոնք կատարվում են իր անունից և իր հաշվին, ինչպես նաև ներդրողի հաշվին և նրա հանձնարարությամբ: Դիլերի նախկինում գնած Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրանցից անկախ, Կարգի 7-րդ բաժնում նախատեսված կարգով:
2.2. Բանկը համաձայն Կարգի, իրավունք ունի վերահսկել Դիլերի բոլոր գործարքները, որոնք կատարվում են նրա կողմից Պարտատոմսերի շուկայում:
2.3. Բանկն իրավունք ունի հաշվետվություն ստանալ Դիլերի ենթաավանդատան վերաբերյալ` համաձայն Կարգի:
2.4. Բանկն իրավունք ունի առանց պատճառի բացատրության Դիլերի հետ պայմանագիրը դադարեցնել, վերջինիս 1 ամիս առաջ գրավոր նախազգուշացնելուց հետո: Այդ դեպքում Բանկը պարտավոր է փոխհատուցել ծախսերը, որոնք Դիլերը կրել է Պայմանագրի դադարեցման հետևանքով:
Ծախսերի մեջ չեն մտնում դրամական միջոցները և այլ ունեցվածքը, որոնք Դիլերի կողմից վճարված են կամ պետք է վճարվեն ներդրողներին, ինչպես նաև կազմակերպությանը, որը կատարում է Առևտրային համակարգի ֆունկցիաներ:
2.5. Բանկը պարտավոր է պահպանել տեղեկատվության գաղտնիությունը, որը ստացվում է Պարտատոմսերի շրջանառության և տեղաբաշխման վերահսկման ընթացքում:
2.6. Բանկը պարտավոր է տեղեկացնել Դիլերին Կարգում և Հայաստանի Հանրապետության Պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններում (այսուհետև` Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններ) կատարվող բոլոր փոփոխությունների և լրացումների մասին, այդ փոփոխությունների ընդգրկման օրից սկսած 3 օրվա ընթացքում: Դիլերի կողմից Պայմանագրի կամ Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանների որևէ պայմանի խախտումը, որը ծագում է սույն կետում նշված փոփոխությունների մասին Դիլերի անտեղյակության հետևանքով, հիմք չեն հանդիսանում վերջինիս հետ պայմանագրի դադարեցման` համաձայն սույն պայմանագրի 4.2 կետի:
2.7. Բանկը պարտավորվում է աճուրդի օրը, 17.00-ից ոչ ուշ հայտարարել աճուրդի արդյունքների մասին:
2.8. Բանկը պարտավոր է Դիլերին հատկացնել 1 __________ 00000 ծածկագիրը` համաձայն Կարգի: Նշված ծածկագիրը համարվում է շնորհված սույն պայմանագրի ստորագրման պահից:
2.9. Դիլերի հետ սույն պայմանագրի դադարեցման ժամանակ, սույն պայմանագրի 2.4 և 4.2 կետերով նախատեսված դեպքերում Բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել տվյալ Դիլերի բոլոր ներդրողներին, զանգվածային լրատվական միջոցներով, վերջինիս սույն Պայմանագրի դադարեցման մասին նախազգուշացման օրից 10 օրվա ընթացքում:
3. ԴԻԼԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
3.1. Դիլերը սույն Պայմանագրի կնքման պահից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ պայմանագիր կնքելուց հետո կարող է դառնալ Հաշվարկային համակարգի և Ավանդատան մասնակից:
3.2. Դիլերն իրավունք ունի առանց պատճառների բացատրության միակողմանի կարգով դադարեցնել պայմանագիրը, Բանկին այդ մասին 1 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով: Այդ դեպքում Դիլերը պարտավոր է հատուցել Բանկի ծախսերը, որոնք վերջինս կրել է սույն Պայմանագրի դադարեցման հետևանքով: Ծախսերի կազմի մեջ չեն մտնում դրամական միջոցները և այլ ունեցվածքը, որոնք Բանկի կողմից ենթակա են վճարման Առևտրային համակարգի ֆունկցիաներ կատարող կազմակերպությանը:
3.3. Դիլերը պարտավոր է նախքան ներդրողների հանձնարարությունների կատարումը նրանց հետ կնքել սպասարկման պայմանագրեր: Այդպիսի պայմանագրերում Դիլերը պարտավոր է ներառել ներդրողներին հատկացված գրանցման ծածկագրերը, որոնք չեն հանդիսանում առևտրային գաղտնիք:
3.4. Դիլերը պարտավոր է մյուս Դիլերների հետ իրականացնել Պարտատոմսերով հաշվարկներ միայն Հաշվարկային համակարգի և Ավանդատան սահմաններում:
3.5. Դիլերը պարտավոր է ապահովել իր հաճախորդ-ներդրողներից Պարտատոմսերի գնման ու վաճառքի հայտերի հավաքագրում և դրանց փոխանցումը Առևտրային համակարգ:
3.6. Դիլերը պարտավոր է հաճախորդ-ներդրողներին ժամանակին տալ իրենց հանձնարարությամբ կատարվող գործարքների և այդ գործարքներով հաշվարկների վերաբերյալ լրիվ տեղեկատվությունները:
3.7. Դիլերը պարտավոր է ոչ ուշ, քան սույն Պայմանագրի ստորագրումից 30 օր հետո, Բանկին վստահագիր տալ սույն Պայմանագրի գործունեության ժամկետի ընթացքում իր հիմնական դեպո հաշիվներից Ավանդատան «առևտրային» հաշիվներին յուրաքանչյուր մարման նախատեսված թողարկման Պարտատոմսերի փոխանցման համար:
3.8. Դիլերը պարտավոր է Բանկ ներկայացնել այն անձանց ստորագրության օրինակները, որոնք լիազորված են ստորագրել առաջնային շուկայում Պարտատոմսերի ձեռք բերման հայտերը, ինչպես նաև իր այն ծառայողների ցուցակը, որոնք կարող են երկրորդային շուկայում Պարտատոմսերով գործարքներ իրականացնել և սույն Պայմանագրի ստորագրման օրից 3 օրվա ընթացքում ստանալ Բանկի կողմից լրացված Պարտատոմսերի առաջնային շուկայի առք ու վաճառքի պայմանագիրը:
3.9. Դիլերը պարտավոր է պահպանել սույն Պայմանագրից, Կարգից և Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններից բխող բոլոր պահանջները:
3.10. Դիլերը պարտավոր է Պարտատոմսերի յուրաքանչյուր տեղաբաշխման աճուրդին դրանց ձեռք բերման հայտեր ներկայացնել այն չափով, որը կազմում է թողարկման հայտարարված անվանական ծավալի 1 %-ից ոչ պակասը:
3.11. Դիլերը պարտավոր է իր ենթաավանդատանը վարել հաճախորդ-ներդրողների հաշվառում` համաձայն Կարգի:
3.12. Դիլերը պարտավոր է, համապատասխան պայմանագրի հիման վրա, յուրաքանչյուր ներդրողի համար, դեպո հաշիվներում, առանձին հաշվառել և պահպանել Պարտատոմսեր:
3.13. Դիլերը պարտավորվում է այն Պարտատոմսերը, որոնք գնվել են ներդրողի հանձնարարությամբ և նրա հաշվին և պահվում են Դիլերի հաշիվներում, չօգտագործել իր անունից և իր հաշվին կատարվող ցանկացած գործարքում, ինչպես նաև պարտավորվում է այդ Պարտատոմսերով ըստ իր պարտավորությունների չկրել պատասխանատվություն:
3.14. Դիլերը պարտավորվում է մյուս Դիլերների հետ Պարտատոմսերի առաջնային շուկայում աճուրդների գնային պայմաններով չմտնել գրավոր կամ բանավոր պայմանավորվածության մեջ:
3.15. Դիլերը պարտավոր է ներդրողներից ընդունել Պարտատոմսերի գնման կամ վաճառքի հանձնարարության, միայն վերջինիս հետ պայմանագրերի կնքման ճանապարհով:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Սույն Պայմանագրի պարտավորությունների չկատարման կամ անբավարար կատարման համար կողմերը պատասխանատվություն են կրում` համաձայն գործող օրենսդրության:
4.2. Սույն Պայմանագրից, Կարգից և Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններից բխող պահանջների խախտման դեպքում, Բանկն իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնել սույն Պայմանագիրը և պահանջել իրեն պատճառված վնասների հատուցում` համաձայն սույն Պայմանագրի 4.1 կետի:
4.3. Բանկի կողմից գաղտնապահական տեղեկատվության, որն ստացվել է նրա կողմից վերահսկողական ֆունկցիաների կատարման ժամանակ, իր սեփական գործարքների կատարման ժամանակ օգտագործման կամ այդ տեղեկատվության բացահայտման դեպքում, որի հետևանքով Դիլերին վնաս է պատճառվել, Բանկը Դիլերի առաջ պատասխանատվություն է կրում` համաձայն գործող օրենսդրության:
5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Կողմերը պարտավորվում են նախաձեռնել հնարավոր միջոցները բոլոր վիճելի հարցերի կարգավորման համար: Վեճը փոխադարձ համաձայնությամբ չկարգավորելու դեպքում, լուծվում է դատարանի կամ արբիտրաժի միջոցով` գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով:
6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում նրա ստորագրման պահից և գործում է մինչև «____» __________ 199 թ.:
6.2. Սույն Պայմանագրի գործունեության երկարացման հարցը փոխհամաձայնությամբ որոշվում է հետևյալ կարգով.
Կողմերից յուրաքանչյուրը ոչ ուշ, քան սույն Պայմանագրի գործունեության ժամկետի ավարտից 60 օր առաջ, իրավունք ունի մյուս կողմին ուղղել Պայմանագրի երկարացման գրավոր առաջարկություն: Կողմը, որը ստացել է այդպիսի առաջարկություն, իրավունք ունի ոչ ուշ, քան սույն Պայմանագրի գործունեության ժամկետի ավարտից 20 օր առաջ պատասխանելու այդ առաջարկության ընդունման կամ մերժման վերաբերյալ: Այն դեպքում, երբ կողմը, որն ստացել է սույն Պայմանագրի երկարացման առաջարկությունները, չի պատասխանել նշված ժամկետում, ապա սույն կետում նշված պայմանագիրը չի կարող երկարացվել:
7. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Սույն Պայմանագրում և հավելվածներում կատարվող բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացումների և փոփոխությունների Արձանագրության ձևով, որն ստորագրում են երկու կողմերը:
8. ԿՈՂՄԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
|
_________________________ |
_________________________ |
________________________ |
Կ.Տ. |
Կ.Տ. |
ՀՀ կԵՆՏՐՈՆԱԿԱՆ բԱՆԿ |
ՀՀ ֆԻՆԱՆՍՆԵՐԻ նԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
___________________ 23 օգոստոսի 1995 թ. |
________________________ 23 օգոստոսի 1995 թ. |
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի շուկայի լիազորված դիլեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ռեզիդենտ բանկերը, որոնք.
1. Ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 60 000 հազ.դրամ,
2. Վերջին 6 ամսվա ընթացքում աշխատել են շահութաբեր,
3. Վերջին 6 ամսվա ընթացքում չունեն պարտադիր պահուստավորման պահանջների խախտումներ,
4. Վերջին 6 ամսվա ընթացքում չեն խախտել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված 41 տնտեսական նորմատիվը,
5. Ունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ համապատասխան ստորաբաժանում, որի աշխատակիցները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացել են արժեթղթերի շուկայում գործառնությունների իրականացման որակավորման վկայական: