Basic information
Number
ՀՕ-337-Ն
Type
Օրենք
Act type
Base act (27.11.2023-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
25.10.2023
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.11.2023
Effective date
27.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «փչացնելը» բառից հետո լրացնել «կամ երթևեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, արգելափակելը կամ այլ կերպ փչացնելը կամ երթևեկությունը կարգավորող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. նոյեմբերի 16

Երևան

ՀՕ-337-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական: