Գլխավոր տեղեկություն
Համար
N 1016-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1016-Ա

«20» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի Հ.3985-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 18/03/2024թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-18032024-01-0022, հ.Կ-18032024-01-0213 որոշումները.

1․ Երևանի քաղաքապետի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի «Երևան, Շենգավիթ, Արտաշեսյան պողոտա, հ.94/21 հասցեում սեփականության իրավունքով Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող և Արտաշեսյան պողոտա, հ.94/47 և հ.94/48 հասցեներում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.3985-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման վերնագրում «Հ.94/47 ԵՎ Հ․94/48 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «Հ.94/47հասցեում» բառերով.

2) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Արտաշեսյան պողոտա, հ.94/47 հասցեում գտնվող 930,0քառ.մ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ արտադրական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր հ.2022HM2IJW, 2022ERY0OO), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)»:

3) Որոշման 6-րդ կետում «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան