ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1294-Ա |
«10» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.11 ՇԵՆՔ Հ.45 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՄԻՍԱԿԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 13.02.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 18.12.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին «ՄԵԳԱՄԵՏՐ» ՍՊԸ-ի կողմից 20.11.2019թ. տրված շինությունների բնութագիրը և շինությունների տեղակայման հատակագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 22.02.2023թ. հ.ԱՏ-22022023-01-1332 տեղեկանքը, ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները և շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը հանդիսացող սեփականատերերի ժողովի արձանագրությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (25.01.2021թ. հ.Ա-959, 22.02.2022թ. հ.Դ-114717-22, 03.03.2023թ. հ.Դ-26640-23, 27.03.2023թ. հ.Դ-35917-23, 19.12.2023թ. հ.Դ-159465-23, 31.01.2025թ. հ.Դ-11214-25, 04.03.2025թ. հ.Դ-23172-25, 27.03.2025թ. հ.Դ-32525-25).
1. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա հ.11 շենք հ.45 հասցեում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26112019-01-0274 վկայական) քաղաքացի Սամվել Միսակի Այվազյանի կողմից ինքնակամ իրականացրած 9.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն) և 1 մեկ հատ պատուհանը ինքնակամ ձևափոխված բացվածքի ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 116679 (մեկ հարյուր տասնվեց հազար վեց հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|