Գլխավոր տեղեկություն
Համար
N 1308-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1308-Ա

«10» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.27՝ 63.5 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տարոն Արծրունու Մնացականյանի դիմումը` Երևանի Հասրաթյան փողոցի հ.4 շենքի հ.27՝ 63.5քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման 4-րդ կետի 7-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.03.2025 թվականի հ.12032025-01-0245 վկայական), Երևանի Հասրաթյան փողոցի հ.4 շենքի հ.27՝ 63.5քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ Տարոն Արծրունու Մնացականյանին (1 անձ), այսուհետև նվիրառու՝ որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան