Գլխավոր տեղեկություն
Համար
N 1292-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1292-Ա

«10» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի Հ.1014-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 03.04.2025թ. տրված հ.Կ-03042025-01-0062 որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Աննա Ավագյանի՝ ի դեմս ներկայացուցչի 03.04.2025թ. հ.Դ-35951-25 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 20-ի «Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս 2-րդ միկրոշրջան հ.1/26 հասցեում՝ սեփականության իրավունքով Աննա Շահվալադի Ավագյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին» հ.1014-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում` «1853000 (մեկ միլիոն ութ հարյուր հիսուներեք հազար)» բառերը փոխարինել «2564280 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր ութսուն)» բառերով:

2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը, սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 711280 (յոթ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր ութսուն) դրամ։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան