Գլխավոր տեղեկություն
Համար
N 1440-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1440-Ա

«16» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.04.2025 թ.

հ. 1440-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

 

հ/հ

Հաշմանդամի
անունը և ազգանուն

Փոխադրող մեքենայի համարանիշը

Փոխադրող անձը

Արտոնության տրամադրման ժամկետը

1

Ավետիք Ռաֆիկի Մաթոսյան

32 SU 921

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

2

Անաստաս Արտյուշայի Ալեքսանյան

73 QQ 773

փոխադրվում է ինքնուրույն

01.06.2025թ.

3

Էրիկ Հովիկի Գրիգորյան

23 ER 023

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

4

Արմեն Մանուկի Կակաչյան

03 MB 033

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

5

Արմեն Ռաֆիկի Բեգյան

37 TO 240

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

6

Նորիկ Խանամիրի Վարդանյան

33 PL 083

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

7

Հայկ Վրեժի Աբգարյան

10 HH 700

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

8

Նարեկ Արզունի Հովհաննիսյան

89 PN 989

Արզուն Հովհաննիսյան

31.12.2025թ.

9

Մեսրոպ Մարատի Գալստյան

01 LM 033

Լուսինե Պետրոսյան

31.12.2025թ.

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան