Գլխավոր տեղեկություն
Համար
N 252-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 252-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 879-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02574662) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 879-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Դանիելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06801811) 2025 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 16/05 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շինարարական նյութերի մատակարարում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Շինմոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05544541) 2025 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 01/0323 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շինարարական նյութերի մատակարարում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

22.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան