Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-92
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Incorporation (22.04.1992-till now)
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով ներման խնդրագրերը, որոշում եմ.

I Ներում շնորհել հետևյալ դատապարտյալներին.

1. Ա. Վ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, դատապարտված 1989 թվականի սեպտեմբերի 25-ին Բաքու քաղաքի Նարիմանովի շրջանային ժողովրդական դատարանի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 208 հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քր. օր. 173 հոդվածի 2-րդ մաս- տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը տրանսպորտային միջոցներ վարող անձանց կողմից) 5 տարվա պայմանականորեն ազատազրկման` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով:

Ալեքսանդր Վաչագանի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով, որ խնամքին են երկու անչափահաս երեխաները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

2. Ռ. Բ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ, դատապարտված 1991 թվականի հունվարի 28-ին Կիրովականի քաղաքային ժողովրդական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քր. օր. 90 հոդվածի 3-րդ մասով 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1991 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ պատժաչափը կրճատվել է 6 ամսով և թողնվել է կրելու 4 տարի ազատազրկում:

1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով և թողնվել է կրելու 3 տարի ազատազրկում:

Ռուբեն Բաղիշի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել վեց ամսով, հաշվի առնելով, որ խնամքին են երկու անչափահաս երեխաները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

3. Ս. Գ. ԲԵԺԱՆՅԱՆԻՆ, դատապարտված 1991 թ. հունվարի 28-ին Կիրովականի քաղաքային ժողովրդական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քր. օր.-ի 86 հոդվածի 1-ին և 90 հոդ. 3-րդ մասերով 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1991 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ պատժաչափը կրճատվել է 6 ամսով և թողնվել է կրելու 4 տարվա ազատազրկում:

1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով և թողնվել է կրելու 3 տարի ազատազրկում:

Ստյոպա Գևորգի ԲԵԺԱՆՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել վեց ամսով, հաշվի առնելով, որ խնամքին են երեք անչափահաս երեխաները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

4. Դ. Դ. ԳԻՆՈՍՅԱՆԻՆ, դատապարտված 1989 թվականի հունվարի 25-ին թիվ 54233 զինվորական մասի զինվորական տրիբունալի կողմից Ռուսաստանյան Ֆեդերացիայի քր. օր. 108 հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քր. օր. 105 հոդվածի 2-րդ մաս- դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) և 260- հոդվածի «բ» կետով (ՀՀ քր. օր. 268 հոդվածի «բ» կետ- իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 6 տարվա ազատազրկման:

Դավիթ Դարչոյի ԳԻՆՈՍՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել մեկ տարով, հաշվի առնելով, որ կրել է պատժաչափի կեսից ավելին, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

5. Ս. Ֆ. ԳԻՆՈՍՅԱՆԻՆ, դատապարտված 1984 թվականի նոյեմբերի 26-ին զինվորական տրիբունալի կողմից Ռուսաստանյան Ֆեդերացիայի 102 հոդվածի «բ» կետով (ՀՀ քր. օր. 99 հոդվածի 2-րդ կետ- ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն), 244 հոդվածի «Վ» կետով (ՀՀ քր. օր. 252 հոդվածի «Գ» կետ- զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) և 242 հոդվածի «ա» կետով (ՀՀ քր. օր. 250 հոդվածի «ա» կետ- պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) մահապատժով:

ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիան 1985 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Ս. Գինոսյանի արարքը վերաորակել է Ռուսաստանյան Ֆեդերացիայի քր. օր. 108 հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քր. օր. 105 հոդվածի 2-րդ մաս- դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) և 244 հոդվածի «Վ» կետով (ՀՀ քր. օր. 252 հոդվածի «Գ» կետ) և դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Սամվել Ֆրոբելի ԳԻՆՈՍՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել երկու տարով, հաշվի առնելով, որ կրել է պատժաչափի զգալի մասը, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

6. Ռ. Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, դատապարտված 1989 թ. հունվարի 27-ին 86720 զին. մասի զինվորական տրիբունալի կողմից Հայաստանի Հանրապետության քր. օր. 2321 հոդվածի 1-ին մասով 5 տարվա ազատազրկման:

Ռաֆիկ Վլադիմիրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով, որ կրել է պատժաչափի զգալի մասը, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

7. Ս. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, դատապարտված 1991 թվականի ապրիլի 29-ին Ադրբեջանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 881 հոդվածով (ՀՀ քր. օր. 901 հոդված) և Հայաստանի Հանրապետության քր. օր. 213 հոդվածի 1-ին մասով 7 տարվա ազատազրկման:

Սամվել Սահակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով, որ խնամքին են չորս երեխաները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

8. Է. Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, դատապարտված 1990 թվականի հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքային ժողովրդական դատարանի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 220 հոդվածի 1-ին մասով (ՀՀ քր. օր. 232 հոդվածի 1-ին մաս- ապօրինի կերպով զենք, զինամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը) 3 տարվա պայմանական ազատազրկման` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով:

Էդուարդ Արմենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

9. Ռ. Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, դատապարտված 1991 թվականի ապրիլի 29-ին Ադրբեջանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 881 հոդվածով (ՀՀ քր. օր. 901 հոդված) և Հայաստանի Հանրապետության քր. օր. 213 հոդվածի 1-ին մասով 7 տարվա ազատազրկման:

Ռաֆիկ Մխիթարի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով, որ խնամքին են երկու երեխաները, գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

10. Ա. Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, դատապարտված 1989 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքու քաղաքի Նարիմանովի շրջանային ժողովրդական դատարանի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 143 հոդվածի 4-րդ մասով 6 տարվա ազատազրկման:

Արթուր Միքայելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել երկու տարով, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

11. Ա. Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, դատապարտված 1990 թվականի հունիսի 26-ին Ուկրաինայի Հանրապետության Մարիոպոլ քաղաքի Պրիմորսկի շրջանային ժողովրդական դատարանի կողմից Ուկրաինայի Հանրապետության քր. օր. 86 հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քր. օր. 146 հոդվածի 2-րդ մաս- ավազակություն) և 222 հոդվածի 3-րդ մասով (ՀՀ քր. օր. 232 հոդվածի 3-րդ մաս-ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը) 4 տարվա ազատազրկման:

Աշոտ Լևոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով, որ կրել է պատժաչափի զգալի մասը, գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

12. Է. Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, դատապարտված 1986 թվականի հունիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական կոլեգիայի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 94 հոդվածի 2-րդ և 6-րդ կետերով (ՀՀ քր. օր. 99 հոդվածի 2-րդ և 6-րդ կետեր-ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն), 15-94 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով և 207 հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քր. օր. 222 հոդվածի 2-րդ մաս-խուլիգանություն) 12 տարվա ազատազրկման:

Էդուարդ Հրանտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել երկու տարով, հաշվի առնելով, որ կրել է պատժաչափի կեսից ավելին, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

13. Ա. Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, դատապարտված 1986 թվականի ապրիլի 4-ին Ռոստովի մարզային դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից Ռուսաստանյան Ֆեդերացիայի քր. օր. 931 հոդվածով (ՀՀ քր. օր. 901 հոդված- պետական կամ հանրային գույքի առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակումը), 170 հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քր. օր. 182 հոդվածի 2-րդ մաս- իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը), 175 հոդվածով (ՀՀ քր. օր. 187 հոդված- պաշտոնեական կեղծիք), 196 հոդվածի 3-րդ մասով (ՀՀ քր. օր. 213 հոդվածի 3-րդ մաս- փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը) և Ուկրաինական Հանրապետության քր. օր. 194 հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քր. օր. 213 հոդվածի 3-րդ մաս) 12 տարվա ազատազրկման:

Ալեքսանդր Ստեփանի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել երկու տարով, հաշվի առնելով, որ խնամքին են երկու երեխաները, կրել է պատժաչափի զգալի մասը, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

14. Մ. Բ. ՇԻՐԻՆՅԱՆԻՆ, դատապարտված 1990 թ. մարտի 16-ին Անդրբայկալյան զինվորական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից Ռուսաստանյան Ֆեդերացիայի քր. օր. 102 հոդվածի «զ» կետով (Հայաստանի Հանրապետության քր. օր. 99 հոդվածի 4-րդ կետ-ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն) 10 տարվա ազատազրկման:

Մխիթար Բենիկի ՇԻՐԻՆՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

15. Ռ. Է. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, դատապարտված 1990 թվականի հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքային ժողովրդական դատարանի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 220 հոդվածի 1-ին մասով (ՀՀ քր. օր. 232 հոդվածի 1-ին մաս- ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը) 3 տարվա պայմանական ազատազրկման` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով:

Ռուդոլֆ Էդուարդի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

16. Վ. Վ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, դատապարտված 1990 թ. հունիսի 11-ին Վորոնեժի մարզային դատարանի կողմից Ադրբեջանի Հանրապետության քր. օր. 17-95 հոդվածով (ՀՀ քր. օր. 100 հոդված- դիտավորյալ սպանություն) և 187 հոդվածի 1-ին (ՀՀ քր. օր. 205 հոդվածի 1-ին մաս- հանցագործությունների պարտակում) մասով 7 տարվա ազատազրկման:

Ռուսաստանյան Ֆեդերացիայի գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 1991 թ. փետրվարի 7-ի որոշմամբ Ադրբ. Հանրապետության քր. օր. 187 հոդվածի 1-ին մասով դատավճիռը փոփոխվել է և այդ մասով կասեցվել` հանցակազմի բացակայության պատճառով:

Վերդի Վիլհելմի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ներում շնորհել և ազատել պատժի հետագա կրումից, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

17. Շ. Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, դատապարտված 1990 թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից Հայաստանի Հանրապետության քր. օր. 80 հոդվածի (տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտելը) 1-ին մասով 7 տարվա ազատազրկման:

1990 թ. նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատժաչափը կրճատվել է մեկ երրորդով և թողնվել է կրելու 4 տարի 8 ամիս ազատազրկում:

Շալիկո Նազարեթի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել երկու տարով, հաշվի առնելով տարիքը, գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

18. Ս. Ս. ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, դատապարտված 1987 թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից Հայաստանի Հանրապետության քր. օր. 901 հոդվածով 11 տարվա ազատազրկման:

1990 թ. նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով և թողնվել է կրելու 8 տարի 3 ամիս ազատազրկում:

Ստեփան Սարիբեկի ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ներում շնորհել և պատժաչափի չկրած մասը կրճատել երկու տարով, հաշվի առնելով, որ խնամքին են երկու անչափահաս երեխաները, կրել է պատժաչափի կեսից ավելին, ինչպես նաև պատիժը կրելու վայրից դրական բնութագիրը:

II Մերժել ներում շնորհելու վերաբերյալ հետևյալ դատապարտյալների խնդրագրերը.

 

1) Կամո Յուրիկի ԱՎԱՆԵՍՅԱՆԻ -Ա-15/92
2) Կարեն Արամայիսի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

-Ա-169/91

3) Սամվել Սերգեյի ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ -Բ-35/91
4) Ավետիք Հրանտի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ -Բ-4/91
5) Արմեն ՍԱՅԱԴԻ ԲԵԳԻՋԱՆՅԱՆԻ -Բ-32/91
6) Վարդան Բորիսի ԳԻԺԼԱՐՅԱՆԻ -Գ-82/91
7) Սամվել Ռազմիկի ԳՈՒԼԱՍԱՐՅԱՆԻ -Գ-71/91
8) Մհեր Հովհաննեսի ԳՅՈՒՐՋՅԱՆԻ -Գ-57/91
9) Կամո Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻ -Գ-6/92
10) Գրիշա Ալեքսանդրի Դադյանի -Դ-10/90
11) Սերգեյ  Լենդորի ԴԱՆԻԼՈՎԻ -Դ-22/91
12) Գագիկ Սեյրանի ԴԱՆԻԵԼՅԱՆԻ -Դ-23/91
13) Միքայել Գևորգի ԶԱՏԻԿՅԱՆԻ -Զ-8/91
14) Արմեն Վոլոդյայի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ -Խ-26/91
15) Հրաչիկ Սիմոնի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ -Խ-29/91
16) Անատոլի Գրիգորի ԿԵՍՈՅԱՆԻ -Կ-31/91
17) Ալբերտ Երեմի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ -Հ-160/91
18) Վալերի Սուրենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻ -Հ-20/92
19) Անդրանիկ Լևոնի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ -Հ-149/91
20) Նորիկ Ցոլակի ՀԱԿՈԲՅԱՆԻ -Հ-62/91
21) Մարտին Նորիկի ՂՈՒԿԱՍՅԱՆԻ -Ղ-65/91
22) Իվան Վասիլի ՄԱԼԽԱՍՅԱՆԻ -Մ-71/89
23) Սամվել Միքայելի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ -Մ-74/89
24) Գրիգոր Վոլոդյայի ՄԿՐՏՉՅԱՆԻ -Մ-136/91
25) Գրիգոր Խաչիկի ՄԿՐՏՉՅԱՆԻ -Մ-11/92
26) Ջիվան Սիմավոնի ՄԿՐՏՉՅԱՆԻ -Մ-149/89
27) Գագիկ Մերուժանի ՍԱՐԳՍՅԱՆԻ -Ս-74/91
28) Սարգիս Անդրանիկի ՍԻՄՈՆՅԱՆԻ -Ս-75/91
29) Արթուր Վաչագանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻ -Վ-25/91
30) Հայկ Գալուստի ՎԱՐԴԱՆՅԱՆԻ -Վ-16/89

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

22 ապրիլի 1992 թ.

ՆՀ-92

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան