Basic information
Number
ՀՕ-195-Ն
Type
Օրենք
Act type
Base act (26.11.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1325
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
04.10.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
02.11.2005
Effective date
26.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին


«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-334) 7-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Կառուցվող բազմաբնակարան շենքում՝ մինչև սահմանված կարգով շահագործման ակտի ձևակերպումը, սեփականատերն իրավունք ունի վաճառելու, նվիրելու, փոխանակելու, ինչպես նաև գրավ դնելու բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժինը, ինչպես նաև այն կարող է փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով: Շահագործման ակտի ձևակերպումից հետո հողամասը կարող է օտարվել միայն բնակարանի հետ միասին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 2
Երևան
ՀՕ-195-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation