Գլխավոր տեղեկություն
Համար
N 324-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 324-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 18,969,395 դրամ ընդհանուր արժողությամբ «Խմելու ջրի համակարգի բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (ՀՎՀՀ՝ 09425378) և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09700228) 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ ՀՀ/ԼՋ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խմելու ջրի համակարգի բարելավման շինարարական աշխատանքների իրականացում՝ 18,969,395 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

26.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 324-Ա որոշման

 

«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է բարելավել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի խմելու ջրի արտաքին համակարգը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայր՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

18,969,395 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականից հունիսի 6-ից մինչև 2026 թվականի մարտի 6-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է բարելավել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի խմելու ջրի արտաքին համակարգը։ Կիրականացվեն քլորակայանի տեխնոլոգիական, երկաթ բետոնե, էլեկտրականության մոնտաժման, օրվա կարգավորիչ ջրամբարի ցանկապատման, խողովակաշարերի անցկացման և հորերի հիմնանորոգման աշխատանքներ։

Իրականացվելու է 2025 թվականի հունիսի 6-ից մինչև 2026 թվականի մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,969,395 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի խմելու ջրի արտաքին համակարգի բարելավման շինարարական աշխատանքների իրականացում՝ 18,969,395 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

26.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ