ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2058-Ա |
«26» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 27.03.2025 թվականին հայտարարված «ԵՔ- ԳՀԽԱՇՁԲ-25/19» ծածկագրով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.87 մանկապարտեզի հիմնանորոգման և բակի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների գնման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԱՍ-ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) գնահատող հանձնաժողովի 08.04.2025 թվականի թիվ 3 արձանագրության 4.1 կետի համաձայն ճանաչվել է ընտրված մասնակից:
Ընկերությանը, օրենքով սահմանված կարգով և ժամկետում առաջարկվել է ներկայացնել իր կողմից վավերացված պայմանագրի նախագիծը, որակավորման և պայմանագրի ապահովումները: Ընկերությանը 30.04.2025 թվականին տրամադրվել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության կողմից թողարկված թիվ 25592139668 և թիվ 25592139671 բանկային երաշխիքները, սակայն նշված երաշխիքների 5-րդ կետով սահմանված երաշխիքների գործողության ժամկետները չեն համապատասխանել հրավերով սահմանված պահանջներին:
Վերոգրյալով պայմանավորված՝ Ընկերությունը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից և Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած:
Չկայացած գնման ընթացակարգի մասին հայտարարությունը 15.05.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԱՍ-ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|