ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 1995 թ. N 241
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի N 4 որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետի և տարեկան հաշվետվությունների ներկայացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետների համապատասխանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» N 4 որոշման 4-րդ կետում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |