Գլխավոր տեղեկություն
Համար
N 2202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2202-Ա

«02» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի լ/ա Տիգրան Մարտիրոսյանի դիմումը՝ Սեբաստիայի փողոցի հ.հ.157/6, 157/23, 157/24, 157/30 և 157/35 հասցեներում գտնվող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով հասարակական կազմակերպությանն օտարելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.07042025-01-0012, 07042025-01-0028, 07042025-01-0270, 07042025-01-0049, 07042025-01-0014 վկայականները:

«Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին են դիմել Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի հ.3984-Ա որոշմամբ հաստատված ցուցակում ներառված հողօգտագործողներ Հովհաննես Զաքարյանը, Աշոտ Մանուկյանը, Լեյլի Պողոսյանը, Վիոլետա Օհանյանը և Ռիտա Սուքիասյանը՝ համապատասխանաբար Սեբաստիա փողոցի հ.հ.157/6, 157/23, 157/24, 157/30 և 157/35 հասցեներում գտնվող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով:

Երևանի քաղաքապետի 2007 թվականի օգոստոսի 28-ի հ.3166-Ա որոշման հիման վրա Կուրղինյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությանն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրված 1.43հա հողամասն ընկերության կողմից տրամադրված բաժանման հատակագծի հիման վրա բաժանվել է առանձին գույքային միավորների և հողամասերին տրամադրվել են համապատասխան հասցեներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասերը գտնվում են 7-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով և 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 11.07.2005թ. հ.1475-Ա, 31.03.2008թ. հ.1456-Ա և 05.10.2007թ. 3984-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-40947-25 եզրակացությունը.

1. Սեբաստիայի փողոցի հ.հ.157/6, 157/23, 157/24, 157/30 և 157/35 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 443.5քմ, 400.0քմ, 400.0քմ, 400.0քմ և 400.0քմ մակերեսներով հողամասերը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ին՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով /1քմ մակերեսի արժեքը կազմում է 24889 ՀՀ դրա/, համապատասխանաբար յուրաքանչյուր մակերեսով հողամասի համար Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ) վճարելով՝ 443.5 x 24889=11.038.270 ՀՀ դրամ, 400.0 x 24.889=9.955.600 ՀՀ դրամ, 400.0 x 24.889=9.955.600 ՀՀ դրամ, 400.0 x 24.889=9.955.600 ՀՀ դրամ, 400.0 x 24.889=9.955.600 ՀՀ դրամ:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների վճարումները հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից կազմակերպության հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագրեր:

3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 1-ին կետը համարվում է ուժը կորցրած:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ պայմանագրերից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

6. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված Սեբաստիայի փողոցի հ.հ.157/6, 157/23, 157/24, 157/30 և 157/35 հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ «Պատերազմների ժամանակ տուժվածների ընտանիքների իրավունքների կենտրոն» ՀԿ-ի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո կազմակերպությունը պարտավոր է հողամասերը անհատույց, սեփականության իրավունքով փոխանցել Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի հ.3984-Ա որոշմամբ հաստատված ցուցակում ընդգրկված հողօգտագործողներին, համապատասխանաբար՝ Հովհաննես Զաքարյանին, Աշոտ Մանուկյանին, Լեյլի Պողոսյանին, Վիոլետա Օհանյանին և Ռիտա Սուքիասյանին:

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան