Basic information
Number
թիվ 22
Type
Որոշում
Act type
Base act (26.12.2023-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2024
Enactment organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Enactment date
25.12.2023
Signing organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Signing date
25.12.2023
Effective date
26.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 22

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 124 կետով՝

«124. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող այն ապրանքների, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվում են կարգավորման առանձին միջոցներ, ծագումը որոշելու կանոնների հաստատումը։»․

բ) 23-րդ կետը հանել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի «ա» ենթակետի։

Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: