Գլխավոր տեղեկություն
Համար
N 1211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1211-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման՝

1) 2-րդ կետի 7-րդ ենթակետը «մասնագիտական» բառից առաջ լրացնել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում,» բառերով.

2) N 2 հավելվածում՝

ա. 1-ին կետում «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով,

բ․ 12-րդ կետում «մասնագիտական ստաժում» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում կամ դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում» բառերով.

3) N 3 հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով․

«14.1. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս`

1) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցրած անձի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված համապատասխան գործակիցը․

2) հավելավճարի չափը հաշվարկվում է դատավորի (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի) պաշտոնում աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար պաշտոնային դրույքաչափի 2 տոկոսի չափով։ Հավելավճարի գումարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։»․

4) N 7 հավելվածի վերնագիրը «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺՈՒՄ,» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

08.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: