118.0028.26.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
26.01.1999 թ. |
N 28 |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) 3-րդ կետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:
2. Սահմանել, որ սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Սանդոյան |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ
Սույն հաշվային պլանը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), ելնելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներից, հաշվի առնելով ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման պահանջները:
Սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Սույն հաշվային պլանը տարածվում է վերոհիշյալ որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպությունների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնք 1999 թվականի ընթացքում գործող օրենսդրությամբ հաշվապահական հաշվառումը վարելուն և ֆինանսական հաշվետվությունները կազմելուն զուգընթաց հաշվառումը կվարեն նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
Հաշվային պլանը բաղկացած է երկու բաժնից`
1. Ընդհանուր դրույթներ,
2. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ:
I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:
II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և նրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
Հաշվային պլանը հիմնված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվների վրա և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):
Հաշվային պլանը ներառում է 9 դաս`
1. Ոչ ընթացիկ ակտիվներ,
2. Ընթացիկ ակտիվներ,
3. Սեփական կապիտալ,
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5. Ընթացիկ պարտավորություններ,
6. Եկամուտներ,
7. Ծախսեր,
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9. Արտահաշվեկշռային հաշիվներ:
1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:
Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:
Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), սահմանված դեպքերում դրանց արդյունքը տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի (ծառայության) ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են միայն կազմակերպության ներքին կարիքների համար` կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (վարձակալված (գործառնական) հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանության, վերամշակման ընդունված ակտիվներ և այլն) պայմանական իրավունքների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
Հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական համակարգով, որոնց համապատասխան`
- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,
- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,
- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,
- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:
1-7 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր կազմակերպությունների համար, իսկ 8-9 դասի առաջին կարգի հաշիվները և երկրորդ կարգի բոլոր հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ, օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, ինչպես նաև իրենց գործունեության բնույթից ելնելով փոփոխել երկրորդ կարգի հաշիվները, այդ մասին բացահայտելով իրենց հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
Հաշվային պլանը ներառում է միայն ակտիվային և պասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են:
Ակտիվապասիվային հաշիվների կիրառում չի թույլատրվում, քանի որ ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով (հաշվանցման սկզբունք):
1-8 դասերի հաշիվներում կազմակերպության գործառնությունների և նրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի հաշիվներում` հաշվառման պարզ համակարգով:
II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ
| Հաշիվն. խմբի ծածկ. |
I կարգի հաշիվն. ծածկ. |
II կարգի հաշիվն. ծածկ. |
|
|
ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
| 11-12 | ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
| 111 | Մաշվող հիմնական միջոցներ | ||
| 1111 | Շենքեր | ||
| 1112 | Կառուցվածքներ | ||
| 1113 | Փոխանցող հարմարանքներ | ||
| 1114 | Մեքենաներ և սարքավորումներ | ||
| 1115 | Տրանսպորտային միջոցներ | ||
| 1116 | Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ | ||
| 1117 | Բազմամյա տնկարկներ | ||
| 1118 | Բանող և մթերասու անասուններ | ||
| 1119 | Այլ հիմնական միջոցներ | ||
| 112 | Հիմնական միջոցների մաշվածություն | ||
| 1121 | Շենքերի մաշվածություն | ||
| 1122 | Կառուցվածքների մաշվածություն | ||
| 1123 | Փոխանցող հարմարանքների մաշվածություն | ||
| 1124 | Մեքենաների և սարքավորումների մաշվածություն | ||
| 1125 | Տրանսպորտային միջոցների մաշվածություն | ||
| 1126 | Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն | ||
| 1127 | Բազմամյա տնկարկների մաշվածություն | ||
| 1128 | Բանող և մթերատու անասունների մաշվածություն | ||
| 1129 | Այլ հիմնական միջոցների մաշվածություն | ||
| 113 | Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ | ||
| 114 | Հողամասեր | ||
| 115 | Բնական ռեսուրսներ | ||
| 116 | Բնական ռեսուրսների սպառում | ||
| 117 | Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | ||
| 1171 | Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ | ||
| 1172 | Տեղակայման ենթակա սարքավորումներ | ||
| 1173 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ մինչև շահագործման հանձնելը | ||
| 1174 | Հետագա կապիտալացվող ծախսումներ | ||
| 1175 | Այլ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | ||
| 118 | Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ | ||
| 119 | Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մաշվածություն | ||
| 121 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ | ||
| 13 | ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
| 131 | Ոչ նյութական ակտիվներ | ||
| 1311 | Կազմակերպչական ծախսեր | ||
| 1312 | Լիցենզիաներ | ||
| 1313 | Ֆիրմայի գին (գուդվիլ) | ||
| 1314 | Արտոնագրեր | ||
| 1315 | Ապրանքային նշաններ | ||
| 1316 | Ծրագրային ապահովում | ||
| 1317 | Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք | ||
| 1318 | Այլ ոչ նյութական ակտիվներ | ||
| 132 | Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
| 1321 | Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա | ||
| 1322 | Լիցենզիաների ամորտիզացիա | ||
| 1323 | Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա | ||
| 1324 | Արտոնագրերի ամորտիզացիա | ||
| 1325 | Ապրանքային նշանների ամորտիզացիա | ||
| 1326 | Ծրագրային ապահովման ամորտիզացիա | ||
| 1327 | Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի ամորտիզացիա | ||
| 1328 | Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
| 133 | Զարգացման անավարտ ծախսումներ | ||
| 134 | Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ | ||
| 135 | Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա | ||
| 136 | Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ | ||
| 14 | ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
| 141 | Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերում | ||
| 1411 | Բաժնետոմսեր և բաժնեմասեր | ||
| 1412 | Պարտատոմսեր | ||
| 1413 | Տրամադրված փոխառություններ | ||
| 1414 | Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումներ | ||
| 142 | Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերում | ||
| 1421 | Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերություններում | ||
| 1422 | Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում | ||
| 1423 | Ոչ ընթացիկ ներդրումներ այլ կապակցված կողմերում | ||
| 143 | Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի փոփոխություն | ||
| 1431 | Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի ավելացում | ||
| 1432 | Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում | ||
| 144 | Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով | ||
| 145 | Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | ||
| 15 | ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
| 151 | Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով | ||
| 152 | Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով | ||
| 153 | Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար | ||
| 154 | Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | ||
| ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
| 21 | ՊԱՇԱՐՆԵՐ | ||
| 21 | Նյութեր | ||
| 2111 | Հումք և նյութեր | ||
| 2112 | Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ | ||
| 2113 | Վառելիք | ||
| 2114 | Տարա և տարանյութեր | ||
| 2115 | Պահեստամասեր | ||
| 2116 | Շինանյութեր | ||
| 2117 | Գյուղատնտեսական նշանակության նյութեր | ||
| 2118 | Վերամշակման հանձնված նյութեր | ||
| 2119 | Այլ նյութեր | ||
| 212 | Աճեցվող և բտվող կենդանիներ | ||
| 213 | Արագամաշ առարկաներ | ||
| 2131 | Արագամաշ առարկաներ պահեստում | ||
| 2132 | Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ | ||
| 214 | Անավարտ արտադրություն | ||
| 2141 | Արտադրանքի գծով | ||
| 2142 | Ծառայությունների գծով | ||
| 215 | Արտադրանք | ||
| 2151 | Պատրաստի արտադրանք | ||
| 2152 | Սեփական արտադրության կիսապատրաստուքներ | ||
| 2153 | Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք | ||
| 2154 | Բեռնված արտադրանք | ||
| 216 | Ապրանքներ | ||
| 2161 | Ապրանքներ պահեստում | ||
| 2162 | Ապրանքներ մանրածախ առևտրում | ||
| 2163 | Տարա և տարանյութ | ||
| 2164 | Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ | ||
| 2165 | Բեռնված ապրանքներ | ||
| 2166 | Այլ ապրանքներ | ||
| 217 | Պաշարների արժեքի փոփոխություն | ||
| 22-23 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ | ||
| 221 | Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով | ||
| 2211 | Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք | ||
| 2212 | Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք | ||
| 222 | Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով | ||
| 2221 | Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով | ||
| 2222 | Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված կազմակերպությունների գծով | ||
| 2223 | Ընթացիկ դեբիտորական պարտք այլ կապակցված կողմերի գծով | ||
| 223 | Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ | ||
| 224 | Տրված ընթացիկ կանխավճարներ | ||
| 2241 | Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ | ||
| 2242 | Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ | ||
| 225 | Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով | ||
| 2251 | Շահութահարկի գծով | ||
| 2252 | Ավելացված արժեքի հարկի գծով | ||
| 2253 | Այլ վճարների գծով | ||
| 226 | Փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկ | ||
| 227 | Ընթացիկ դեբիտորական պարտք սոցիալական ապահովագրության գծով | ||
| 2271 | Սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
| 2272 | Սոցիալական ապահովագրության նպաստների գծով | ||
| 228 | Ընթացիկ դեբիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով | ||
| 229 | Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ | ||
| 2291 | Աշխատանքի վճարման գծով | ||
| 2292 | Առհաշիվ տրված գումարների գծով | ||
| 2293 | Այլ գործառնությունների գծով | ||
| 231 | Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով | ||
| 2311 | Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով | ||
| 2312 | Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք շահաբաժինների գծով | ||
| 2313 | Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված տոկոսների գծով | ||
| 2314 | Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների գծով | ||
| 232 | Այլ ընթացիկ դեբիտորական պարտք | ||
| 2321 | Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների գծով | ||
| 2322 | Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով | ||
| 2323 | Ընթացիկ դեբիտորական պարտք այլ գործառնությունների գծով | ||
| 24 | ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ | ||
| 241 | Ընթացիկ ֆինանսական ներդրումներ | ||
| 2411 | Պարտատոմսեր և այլ արժեթղթեր | ||
| 2412 | Ավանդներ | ||
| 2413 | Տրամադրված փոխառություններ | ||
| 2414 | Այլ ընթացիկ ներդրումներ | ||
| 242 | Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի փոփոխություն | ||
| 2421 | Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի ավելացում | ||
| 2422 | Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում | ||
| 25 | ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | ||
| 251 | Դրամարկղ | ||
| 2511 | Ազգային արժույթի դրամարկղ | ||
| 2512 | Արտարժույթի դրամարկղ | ||
| 2513 | Սառեցված գումարներ դրամարկղում | ||
| 252 | Հաշվարկային հաշիվ | ||
| 2521 | Հաշվարկային հաշիվ | ||
| 2522 | Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում | ||
| 253 | Արտարժութային հաշիվ | ||
| 2531 | Արտարժութային հաշիվ երկրի ներսում | ||
| 2532 | Արտարժութային հաշիվ արտերկրում | ||
| 2533 | Սառեցված գումարներ արտարժութային հաշվում | ||
| 254 | Այլ հաշիվներ բանկերում | ||
| 2541 | Ակրեդիտիվներ | ||
| 2542 | Չեկային գրքույկներ | ||
| 2543 | Այլ հաշիվներ բանկերում | ||
| 255 | Դրամական միջոցներ ճանապարհին | ||
| 256 | Դրամական փաստաթղթեր | ||
| 26 | ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
| 261 | Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով | ||
| 262 | Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով | ||
| 263 | Այլ ընթացիկ ակտիվներ | ||
| ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ | |||
| 31 | ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ | ||
| 311 | Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ | ||
| 3111 | Հասարակ բաժնետոմսեր | ||
| 3112 | Արտոնյալ բաժնետոմսեր | ||
| 3113 | Բաժնեմասեր | ||
| 3114 | Փայեր | ||
| 312 | Չվճարված կապիտալ | ||
| 313 | Հետ գնված կապիտալ | ||
| 3131 | Հետ գնված հասարակ բաժնետոմսեր | ||
| 3132 | Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր | ||
| 3133 | Հետ գնված բաժնեմասեր | ||
| 3134 | Հետ գնված փայեր | ||
| 314 | Լրացուցիչ կապիտալ | ||
| 3141 | Էմիսիոն եկամուտ | ||
| 3142 | Այլ լրացուցիչ կապիտալ | ||
| 32 | ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
| 321 | Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
| 3211 | Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
| 3212 | Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
| 3213 | Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
| 33 | ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ | ||
| 331 | Ֆինանսական արդյունք | ||
| 34 | ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ) | ||
| 341 | Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում | ||
| 3411 | Նախորդ տարիների շահույթի ճշգրտում | ||
| 3412 | Նախորդ տարիների վնասի ճշգրտում | ||
| 342 | Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս) | ||
| 3421 | Նախորդ տարիների չբաշխված շահույթ | ||
| 3422 | Նախորդ տարիների չծածկված վնաս | ||
| 343 | Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս) | ||
| 3431 | Հաշվետու տարվա զուտ շահույթ | ||
| 3432 | Հաշվետու տարվա զուտ վնաս | ||
| 344 | Կանխավճար շահաբաժինների գծով | ||
| 35 | ՊԱՀՈՒՍՏՆԵՐ | ||
| 351 | Պարտադիր ձևավորվող պահուստներ | ||
| 3511 | Օրենսդրությամբ սահմանված պահուստներ | ||
| 3512 | Կանոնադրությամբ սահմանված պահուստներ | ||
| ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
| 41 | ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
| 411 | Երկարաժամկետ բանկային վարկեր | ||
| 4111 | Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
| 4112 | Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
| 412. | Երկարաժամկետ փոխառություններ | ||
| 4121 | Երկարաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից | ||
| 4122 | Տրված երկարաժամկետ մուրհակներ | ||
| 4123 | Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր | ||
| 4124 | Այլ երկարաժամկետ փոխառություններ | ||
| 413 | Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով | ||
| 414 | Այլ երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ | ||
| 42 | ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
| 421 | Նպատակային ֆինանսավորում և մուտքեր | ||
| 4211 | Նպատակային ֆինանսավորում բյուջեից | ||
| 4212 | Այլ նպատակային ֆինանսավորում և մուտքեր | ||
| 422 | Հետաձգված եկամուտներ | ||
| 423 | Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով | ||
| 424 | Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ | ||
| ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
| 51 | ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
| 511 | Կարճաժամկետ բանկային վարկեր | ||
| 5111 | Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
| 5112 | Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
| 5113 | Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
| 5114 | Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
| 512 | Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս | ||
| 5121 | Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս ազգային արժույթով | ||
| 5122 | Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս արտարժույթով | ||
| 5123 | Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
| 5124 | Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
| 513 | Ընթացիկ փոխառություններ | ||
| 5131 | Ընթացիկ փոխառություններ կապակցված կողմերից | ||
| 5132 | Տրված ընթացիկ մուրհակներ | ||
| 5133 | Տեղաբաշխված ընթացիկ պարտատոմսեր | ||
| 5134 | Այլ ընթացիկ փոխառություններ | ||
| 514 | Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս | ||
| 5141 | Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս կապակցված կողմերից | ||
| 5142 | Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ մաս | ||
| 5143 | Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մաս | ||
| 5144 | Այլ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս | ||
| 52-53 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ | ||
| 521 | Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին | ||
| 5211 | Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք | ||
| 5212 | Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք | ||
| 522 | Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին | ||
| 5221 | Առևտրական կրեդիտորական պարտք դուստր ընկերություններին | ||
| 5222 | Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին | ||
| 5223 | Առևտրական կրեդիտորական պարտք այլ կապակցված կողմերին | ||
| 523 | Ստացված ընթացիկ կանխավճարներ | ||
| 5231 | Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ | ||
| 5232 | Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ | ||
| 524 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին | ||
| 5241 | Շահութահարկի գծով | ||
| 5242 | Եկամտահարկի գծով | ||
| 5243 | Ավելացված արժեքի հարկի գծով | ||
| 5244 | Ակցիզային հարկի գծով | ||
| 5245 | Գույքահարկի գծով | ||
| 5246 | Հողի հարկի գծով | ||
| 5247 | Մաքսատուրքի գծով | ||
| 5248 | Հաստատագրված վճարի գծով | ||
| 5249 | Այլ վճարների գծով | ||
| 525 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք սոցիալական ապահովագրության գծով | ||
| 5251 | Սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
| 5252 | Սոցիալական ապահովագրության նպաստների գծով | ||
| 526 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով | ||
| 527 | Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով | ||
| 5271 | Աշխատանքի վարձատրության գծով | ||
| 5272 | Ավանդագրված աշխատավարձի գծով | ||
| 528 | Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով | ||
| 5281 | Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով | ||
| 5282 | Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով | ||
| 529 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին) | ||
| 531 | Այլ կարճաժամկետ պարտավորություններ | ||
| 5311 | Կարճաժամկետ պարտավորություններ վարձակալության գծով | ||
| 5312 | Կարճաժամկետ պարտավորություններ հաշվարկված տոկոսների գծով | ||
| 5313 | Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով | ||
| 5314 | Այլ կարճաժամկետ պարտավորություններ | ||
| 54 | ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
| 541 | Գալիք ժամանակաշրջանների ընթացիկ եկամուտներ | ||
| 542 | Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով | ||
| 543 | Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ | ||
| 544 | Այլ ընթացիկ պարտավորություններ | ||
| ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | |||
| 61 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
| 611 | Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ | ||
| 6111 | Արտադրանքի վաճառքից հասույթ | ||
| 6112 | Ապրանքների վաճառքից հասույթ | ||
| 6113 | Աշխատանքների կատարումից հասույթ | ||
| 6114 | Ծառայությունների մատուցումից հասույթ | ||
| 612-613 | Գործառնական այլ եկամուտներ | ||
| 6121 | Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
| 6122 | Գործառնական վարձակալությունից եկամուտ | ||
| 6123 | Եկամուտներ տույժերից, տուգանքներից | ||
| 6124 | Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից եկամուտ | ||
| 6125 | Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամուտ | ||
| 6126 | Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ | ||
| 6127 | Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ | ||
| 6128 | Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերականգնումից եկամուտ | ||
| 6129 | Ֆինանսական ներդրումների վերագնահատումից եկամուտ | ||
| 6131 | Գործառնական այլ եկամուտներ | ||
| 62 | ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
| 621 | Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ | ||
| 6211 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
| 6212 | Ոչ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
| 6213 | Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
| 6214 | Ոչ ընթացիկ այլ ակտիվների օտարումից եկամուտներ | ||
| 622 | Ֆինանսական ներդրումներից եկամուտներ | ||
| 6221 | Շահաբաժիններ | ||
| 6222 | Տոկոսներ | ||
| 6223 | Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ | ||
| 623 | Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս | ||
| 624 | Ֆինանսական վարձակալությունից եկամուտ | ||
| 625 | Փոխարժեքային տարբերություններից եկամուտ | ||
| 626 | Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ | ||
| 627 | Ոչ գործառնական այլ եկամուտներ | ||
| 63 | ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
| 631 | Արտասովոր եկամուտներ | ||
| 6311 | Տարերային աղետների պատճառած վնասների փոխհատուցում | ||
| 6312 | Այլ արտասովոր եկամուտներ | ||
| 64 | ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
| 641 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ | ||
| 6411 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտ | ||
| 6412 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ եկամուտներ | ||
| ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ | |||
| 71 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ | ||
| 711 | Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք | ||
| 7111 | Վաճառված արտադրանքի ինքնարժեք | ||
| 7112 | Վաճառված ապրանքների ինքնարժեք | ||
| 7113 | Կատարված աշխատանքների ինքնարժեք | ||
| 7114 | Մատուցված ծառայությունների ինքնարժեք | ||
| 712-713 | Իրացման (առևտրային) ծախսեր | ||
| 7121 | Աշխատանքի վճարման ծախսեր | ||
| 7122 | Սոցիալական ապահովագրության վճարներ | ||
| 7123 | Հիմնական միջոցների մաշվածություն | ||
| 7124 | Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսեր | ||
| 7125 | Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տեսակավորման և տարայի ծախսեր | ||
| 7126 | Արտադրանքի, ապրանքների պահպանման ծախսեր | ||
| 7127 | Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային ծախսեր | ||
| 7128 | Կոմիսիոն վճարներ | ||
| 7129 | Մարկետինգի ծախսեր | ||
| 7131 | Գովազդի ծախսեր | ||
| 7132 | Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսեր | ||
| 7133 | Վաճառված արտադրանքի, ապրանքների վերադարձումից և գների իջեցումից ծախսեր | ||
| 7134 | Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր | ||
| 7135 | Ապահովագրական ծախսեր | ||
| 7136 | Իրացման (առևտրային) այլ ծախսեր | ||
| 714-715 | Ընդհանուր և վարչական ծախսեր | ||
| 7141 | Աշխատանքի վճարման ծախսեր | ||
| 7142 | Սոցիալական ապահովագրության վճարներ | ||
| 7143 | Հիմնական միջոցների մաշվածություն | ||
| 7144 | Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսեր | ||
| 7145 | Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսեր | ||
| 7146 | Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
| 7147 | Գործուղման ծախսեր | ||
| 7148 | Ներկայացուցչական ծախսեր | ||
| 7149 | Ապահովագրության ծախս | ||
| 7151 | Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր | ||
| 7152 | Գրասենյակային ծախսեր | ||
| 7153 | Կոմունալ ծախսեր | ||
| 7154 | Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ծախսեր | ||
| 7155 | Չփոխհատուցվող հարկերից ծախսեր | ||
| 7156 | Ընդհանուր և վարչական այլ ծախսեր | ||
| 716-717 | Գործառնական այլ ծախսեր | ||
| 7161 | Ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
| 7162 | Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածություն | ||
| 7163 | Տույժերից, տուգանքներից ծախսեր | ||
| 7164 | Դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր | ||
| 7165 | Դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարման ծախսեր | ||
| 7166 | Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ | ||
| 7167 | Պաշարների արժեքի փոփոխությունից ծախս | ||
| 7168 | Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորուստներ | ||
| 7169 | Ֆինանսական ներդրումների վերագնահատումից ծախս | ||
| 7171 | Հետազոտության և զարգացման ծախսեր | ||
| 7172 | Չբաշխված վերադիր արտադրական ծախսեր | ||
| 7173 | Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր | ||
| 7174 | Դատական ծախսեր | ||
| 7175 | Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսեր | ||
| 7176 | Գործառնական այլ ծախսեր | ||
| 72 | ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ | ||
| 721 | Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
| 7211 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
| 7212 | Ոչ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
| 7213 | Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
| 7214 | Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) այլ ծախսեր | ||
| 722 | Ֆինանսավորման հետ կապված ծախսեր | ||
| 7221 | Վարկերի և փոխառությունների գծով տոկոսներ | ||
| 7222 | Վարկերի և փոխառությունների հետ կապված այլ ծախսեր | ||
| 7223 | Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր | ||
| 723 | Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս | ||
| 724 | Ֆինանսական վարձակալության ծախսեր | ||
| 725 | Փոխարժեքային տարբերություններից ծախսեր | ||
| 726 | Ոչ գործառնական այլ ծախսեր | ||
| 73 | ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ | ||
| 731 | Արտասովոր ծախսեր | ||
| 7311 | Տարերային աղետների պատճառած վնասներ | ||
| 7312 | Այլ արտասովոր ծախսեր | ||
| 74 | ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ | ||
| 741 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր | ||
| 7411 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր | ||
| 7412 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ ծախսեր | ||
| 75 | ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ | ||
| 751 | Շահութահարկի գծով ծախս | ||
| ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ | |||
| 81 | ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ | ||
| 811 | Հիմնական արտադրություն | ||
| 8111 | Ուղղակի նյութական ծախսումներ | ||
| 8112 | Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | ||
| 8113 | Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
| 8114 | Ուղղակի արտադրական այլ ծախսումներ | ||
| 8115 | Անուղղակի արտադրական ծախսումներ | ||
| 812 | Օժանդակ արտադրություն | ||
| 8121 | Ուղղակի նյութական ծախսումներ | ||
| 8122 | Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | ||
| 8123 | Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
| 8124 | Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ | ||
| 8125 | Անուղղակի արտադրական ծախսումներ | ||
| 813 | Անուղղակի արտադրական ծախսումներ | ||
| 8131 | Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ | ||
| 8132 | Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովագրության վճարներ | ||
| 8133 | Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն | ||
| 8134 | Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ | ||
| 8135 | Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
| 8136 | Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա | ||
| 8137 | Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ | ||
| 8138 | Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ | ||
| 8139 | Անուղղակի արտադրական այլ ծախսումներ | ||
| 82 | ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ | ||
| 821 | Առևտրական հավելագին | ||
| 822 | Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում | ||
| ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ | |||
| 91 | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
| 911 | Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ | ||
| 912 | Վարձակալված ոչ ընթացիկ այլ ակտիվներ | ||
| 92 | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ | ||
| 921 | Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ | ||
| 922 | Վերամշակման ընդունված նյութեր | ||
| 923 | Տեղակայման ընդունված սարքավորումներ | ||
| 924 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ | ||
| 93 | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ | ||
| 931 | Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ | ||
| 9311 | Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ | ||
| 9312 | Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր | ||
| 932 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ | ||
| 9321 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ | ||
| 9322 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված արժեթղթեր | ||
| 9323 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր | ||
| 9324 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից ստացված դրամական միջոցներ | ||
| 94 | ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ | ||
| 941 | Դուրս գրված դեբիտորական պարտքեր | ||
| 942 | Դուրս գրված կրեդիտորական պարտքեր | ||
| 943 | Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովում | ||
| 944 | Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում | ||
| 945 | Չհատուցված հարկային վնաս | ||
| 95 | ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
| 951 | Խիստ հաշվառման բլանկներ | ||
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
27 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20990018
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.07.1999, N 263 | 01.09.1999, N 28 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|