ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 760-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերը`
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի «Օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) ստեղծելու, դրա աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 934-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետից և N 2 հավելվածի 2-րդ կետից «անհատական» բառը հանել․
2) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «պարբերաբար» բառը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող առաջին տասնօրյակում» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
21.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 760-Ա որոշման |
|
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 16-ի N 934-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
ՀՀ ներքին գործերի նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (իրավական ոլորտը համակարգող - հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կապիտալ շինարարության և թվայնացման ոլորտները համակարգող)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ (տրանսպորտի, ճանապարհաշինության, էներգետիկայի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները համակարգող)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության ոլորտները համակարգող)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (գյուղատնտեսական ծրագրերի նախագծման և իրականացման, խորհրդատվության և նորարարությունների, ագրովերամշակման և պարենային անվտանգության ապահովման ոլորտները համակարգող)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (միջազգային համագործակցության, սփյուռքի հետ տարվող քաղաքականության, պետական ռազմավարական ծրագրերի և ծրագրերի բյուջետավորման, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, երիտասարդության քաղաքականության ոլորտները համակարգող)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (սոցիալական աջակցության ոլորտը համակարգող)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության մշակման ոլորտը համակարգող)
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող վարչության պետ (աշխատանքային խմբի (շտաբի) քարտուղար)»։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
21.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |