Basic information
Number
N 1306-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.09.2024-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.08.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.08.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.08.2024
Effective date
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1306-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» N 922-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 3-րդ կետը «սույն կարգին կից ձևի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքի։» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6․ Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված հետևյալ տեղեկատվության հիման վրա՝ անուն, ազգանուն, անձնագիր կամ նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանք։ Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հարկային մարմնի տեղեկատվական համակարգը շնորհում է տեղեկությունը հարկային մարմին ստացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


22.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2024 թվական: