Basic information
Number
ՆՀ-79
Type
Հրամանագիր
Act type
Base act (01.03.1992-14.04.1995)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1992/5 (1009) 15 մարտ,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
01.03.1992
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
01.03.1992
Effective date
01.03.1992
Interrupt date
14.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Արտաքին տնտեսական գործառնությունները և ապրանքների արտահանումը խթանելու նպատակով կասեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի 11-րդ կետով սահմանված օտարերկրյա արժույթով ստացված հասույթից 25 տոկոս դրույքաչափով արժութային հարկի գանձումը:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

1 մարտի 1992 թ.

ՆՀ-79