Basic information
Number
N 1702-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.11.2024-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.10.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.10.2024
Effective date
01.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1702-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետում «ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (այսուհետ՝ համայնքային ոստիկանություն)» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածի ամբողջ տեքստում «ճանապարհային ոստիկանություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «համայնքային ոստիկանություն» բառերով՝ ըստ համապատասխան հոլովաձևերի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1816-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2024 թվական: