Basic information
Number
Հ.Ն-0565-I
Type
Որոշում
Act type
Official Incorporation (20.06.1992-05.12.1994)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1992/6 (1010) 31 մարտ, Հոդ. 132
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
23.03.1992
Signing organisation
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Signing date
23.03.1992
Effective date
05.04.1992
Interrupt date
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի ԵՎ տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակելու պահից, բացառությամբ օրենքի 6 հոդվածի երկրորդ մասի, որը գործողության մեջ կդրվի տեղական հանրաքվեների անցկացումը կարգավորող օրենքների ընդունումից հետո:

(1-ին կետը փոփ. 01.06.92 հ.ն.-0639-I)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մինչև 1992 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

բ) բանակցություններ անցկացնել օտարերկրյա պետությունների հետ` ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտների (շահույթների) կրկնակի հարկումից խուսափելու մասին միջպետական համաձայնագրեր կնքելու շուրջ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան

 

23 մարտի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0565-I