ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 1994 թ. N 77
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի, Իջևանի, Տաուշի, Թումանյանի շրջաններում, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական արտակարգ իրավիճակը, և ելնելով տարածաշրջանի պաշտպանունակության բարձրացման, բնակչության ու տնտեսության կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով հետևյալ կազմով`
| Ռ. Բագոյան | - ՀՀ պետական նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
| Վ. Մովսիսյան | - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
| Ջ. Անանյան | - պատգամավորների Իջևանի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
| Վ. Հայրապետյան | - ազգային անվտանգության տարածաշրջանային վարչության պետ | |
| Ա. Գալստյան | - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ | |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ | |
| Յու. Իշխանյան | - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ | |
| Վ. Լալայան | - պատգամավորների Ալավերդու քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
| Մ. Ծատուրյան | - պատգամավորների Տաուշի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
| Կ. Կազումյան | - ՀՀ պարենի և մթերումների նախարարության վարչության պետ | |
| Գ. Համբարձումյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) | |
| Ս. Հարությունյան | - Հայկոոպի վարչության նախագահի տեղակալ | |
| Հ. Հովհաննիսյան | - ՀՀ ՆԳ տարածքային վարչության պետ | |
| Վ. Հովհաննիսյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ | |
| Կ. Ճշմարիտյան | - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ | |
| Ռ. Մարգարյան | - պատգամավորների Թումանյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
| Է. Միլիտոնյան | - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ | |
| Վ. Չիլինգարյան | - պատգամավորների Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
| Հ. Պալյան | - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ | |
| Ա. Պետրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
| Ժ. Պետրոսյան | - պատգամավորների Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
| Զ. Ջոլուխավա | - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության պետ | |
| Գ. Սայադյան | - ՀՀ առողջապահության նախարարության բուժպրոֆիլակտիկ վարչության պետական կոլեգիայի անդամ | |
| Վ. Սարդարյան | - ՀՀ շինարարության նախարարի տեղակալ | |
| Դ. Վարդանյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության հյուսիս-արևելյան տարածաշրջանային քաղպաշտպանության շտաբի պետ |
2. Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովին`
ա) հրատապ միջոցներ ձեռնարկել Նոյեմբերյանի, Իջևանի, Տաուշի, Թումանյանի շրջաններում, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում պաշտպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, տնտեսական, նյութատեխնիկական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացման համար.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունը տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, բնակչության և տնտեսության բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքներին.
գ) համակարգել և տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին նպատակաուղղել տարածաշրջանային զինվորական ոստիկանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մարմինների գործունեությունը:
3. Հանձնաժողովին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և աջակցել տարածաշրջանային մաքսային ծառայությանը նրա գործունեության արդյունավետության բարձրացման, սահմանային առևտրի կարգավորման, անցումային կետերում օրինականության ու պատշաճ կարգուկանոնի ապահովման ուղղությամբ:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող որոշումները և հրահանգները ենթակա են պարտադիր կատարման պետական կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից):
5. Պատգամավորների Իջևանի շրջխորհրդի գործկոմին` հանձնաժողովի գործունեության համար նրա նստավայրում` Իջևան քաղաքում ստեղծել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |