Basic information
Number
N 02/76
Type
Հրաման
Act type
Base act (05.02.2001-11.06.2018)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2001.01.31/3(66)
Enactment organisation
Պետական եկամուտների նախարար
Enactment date
18.01.2001
Signing organisation
Պետական եկամուտների նախարար
Signing date
18.01.2001
Effective date
05.02.2001
Interrupt date
11.06.2018

124.02/76.18.01.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 հունվարի 2001 թ.
ք. Երևան

N 02/76

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետների մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ պետական եկամուտների նախարար`

Ա. Մանուկյան

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար`
_______Վ. Խաչատրյան
հունվարի 2001 թ.

ՀՀ պետական եկամուտների
նախարար`
_________Ա. Մանուկյան
18 հունվարի 2001 թ.

 

Հ ր ա հ ա ն գ չ ա կ ա ն  ն ա մ ա կ

 

Ավելացված արժեքի հարկի վճարման եվ հաշվարկների ներկայացման ժամկետների մասին

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2000 թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան` ՀՀ պետական եկամուտների նախարարությունը և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում են.

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե և դրանց գծով համապատասխան հաշվարկների ներկայացումը կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. 2000 թ. չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի վճարումները պետական բյուջե և դրանց գծով համապատասխան հաշվարկների ներկայացումը կատարվում են մինչև 2001 թ. փետրվարի 25-ը ներառյալ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21 հունվարի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401023