116.0016-Ս.30.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
|
30 օգոստոսի 2001 թ. |
N 16-Ս |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ կառավարության 1999 թ. նոյեմբերի 28-ի թիվ 717 որոշման
Հրամայում եմ
1. Հաստատել`
ՀՀ պաշտպանության նախարարության համար բացառիկ իրավունքով մատուցվող հեռախոսակապի առանձին ծառայությունների սակագները, համաձայն կից հավելվածի:
2. Սակագները ուժի մեջ են 2001 թ. հունվարի 1-ից:
Ա. Մանուկյան
|
Համաձայնեցված է |
Հաստատված է |
Գ Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ
|
2001 թ. ընթացքում ՀՀ ՊՆ մատուցվող |
|
N |
Հեռախոսակապի |
Վարձակալման տարեկան | ||
|
Սակագին առանց |
ԱԱՀ |
Սակագին | ||
|
1. |
Հեռահավաք միջքաղաքային կապուղու վարձ |
20000 |
4000 |
24000 |
|
2. |
Ուղիղ գծի վարձ |
5000 |
1000 |
6000 |
|
3. |
Միացնող գծի վարձ |
5000 |
1000 |
6000 |
|
4. |
Հիմնական հեռախոսի բաժանորդային վարձ (ամսական) |
2000 |
400 |
2400 |
Ծանոթություն`
ՀՀ ՊՆ մատուցվող հեռախոսակապի մնացած բոլոր ծառայությունների համար կիրառվում են «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և խմբագրված տարբերակով հաստատված սակագները:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
11 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11601161