Basic information
Number
ՀՕ-25-Ն
Type
Օրենք
Act type
Base act (27.02.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.01.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
14.02.2025
Effective date
27.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39․1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի «արժեթղթավորման հիմնադրամների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց,» բառերով.

2) 5-րդ մասի «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց» բառերով.

3) 6-րդ մասի «ներդրումային ֆոնդի կառավարիչներում» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց մոտ» բառերով.

4) 7-րդ մասի «կորպորատիվ ներդրումային ֆոնդ, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը փոխարինել «ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 39.5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ժե» կետի «ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց» բառերով.

2) 6-րդ մասի «ներդրումային ֆոնդի կառավարչի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի» բառերով, իսկ «ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերը՝ «ներդրումային ֆոնդի կառավարիչը, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը» բառերով․

3) 6-րդ մասի երրորդ պարբերության երրորդ նախադասության «ներդրումային ֆոնդի կառավարչում» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարչի, ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնող անձի մոտ» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. փետրվարի 14

Երևան

ՀՕ-25-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական: