Գլխավոր տեղեկություն
Համար
N 104
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (10.05.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.30/15(57)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ ՀՀ ֆինանսների փոխնախարար
Ընդունման ամսաթիվ
19.02.1997
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային պետական տեսչություն
Ստորագրման ամսաթիվ
19.02.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

19 փետրվարի 1997 թ. N 104

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:

 

Հաստատված է

Համաձայնեցված է


ՀՀ հարկային տեսչության
19 փետրվարի 1997 թ.
N 104 հրամանով

ՀՀ ֆինանսների
նախարարության հետ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 117 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 390 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թվականի ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հրահանգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`

ա) հողի հարկի չափով.

բ) գույքահարկի չափով.

գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

2. 1997 թվականի 1-ին եռամսյակից սկսած «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգ»-ի հավելված 1-ը (փաստացի շահութահարկի հաշվարկը) փոխարինել հետևյալ նոր տեսքով հաշվարկի ձևով (կցվում է):

3. «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի (հավելված 1) լրացման կարգի վերաբերյալ ցուցումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկվող շահույթի որոշման նպատակով հաշվեկշռային շահույթից հանվող և հաշվարկի 2-րդ տողի «դ» կետում արտացոլվող գումարների համար վճարող ձեռնարկությունը (կազմակերպությունը) իր գտնվելու վայրի հարկային տեսչությանն է ներկայացնում շահութահարկի գծով վերապահվող առանձին արտոնությունների հաշվարկներ (տեղեկանք):

2. Հաշվարկի 4-րդ տողում շահութահարկի դրույքաչափը սահմանվում է սույն հրահանգի 8-9 կետերի համաձայն:

3. Հաշվարկի 6-րդ տողում արտացոլված գումարների մեջ մտնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին եռամսյակի կանխավճարների և տվյալ տարվա նախորդ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով փաստացի հաշվարկված շահութահարկի գումարները»:

 

Հավելված 1
«Շահութահարկի հաշվարկման և բյուջե
վճարման կարգի մասին» հրահանգի

 

 

 

 

ՀԱՇՎԱՐԿ
ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

 

________________________________________________ գծով

(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)

199 թ. ________________________________________ համար

(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)

 

(հազ.դրամ)

NN

Ցուցանիշը

Վճարողի
տվյալները

Հարկային
տեսչության
տվյալները

1

2

3

4

1

Հաշվեկշռային շահույթը (ընդամենը)    

2

Հաշվեկշռային շահույթը նվազեցվում է
ա) հողի հարկ ----------------------------------
բ) գույքահարկ ---------------------------------
գ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահույթի 
հաշվին վճարվող այլ հարկեր և
վճարներ ------------------------------------------
դ) արտոնություններ շահութահարկի գծով ----
   

3

Հարկվող շահույթը (տող 1 - տող 2) -------------    

4

Շահութահարկի դրույքաչափը ------------------    

5

Շահութահարկի գումարը -----------------------    

6

Հաշվարկված է շահութահարկ ------------------    

7

Ենթակա է լրացուցիչ վճարման ----------------    

8

Ենթակա է պակասեցման -----------------------    

 

Հաշվեկշռի ներկայացման համար սահմանված ժամկետը.

ա) եռամսյակային

բ) տարեկան

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
04.03.1997 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970009