Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (14.03.2025-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.03.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0043 Ն. 13.03.25
|
13 մարտի 2025 թվականի |
թիվ 43-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» Հավելված 7-ի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
1․ 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք
|
Անվանումը (Անուն, ազգանուն) |
ՀՎՀՀ (անձնագրի տվյալներ) |
ՀԾՀ |
Գործու-նեության վայրը (բնակության վայրը) |
Մասնակ-ցության չափը |
Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավո-րությամբ կատարված հանցագոր-ծությունների համար:
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվա-ծությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ |
Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակեր-պության անվտան-գության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
Արդյո՞ք պահպանված են համապա-տասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։
Եթե «ոչ»՝ ներկայացնել մանրամասներ |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
2․ Գրավատան ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն
|
Անուն ազգանուն |
Անձնագրի տվյալներ |
ՀԾՀ |
Բնակության վայրը |
Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագոր-ծությունների համար:
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ |
Արդյո՞ք անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։
Եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) |
Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։
Եթե «ոչ»՝ ներկայացնել մանրամասներ |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական: