ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1994 թ. N 114
Քաղ. Երևան
ԹԵՀՐԱՆ-ՆՈՒՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թեհրան-Նուր ավտոմոբիլային մայրուղու շինարարության ծրագրի իրականացման նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Գ. Մարտիրոսյան | - ՀՀ պետական նախարար (նախագահ) | |
| Ռ. Դուրյան | - ՀՀ շինարարության նախարարի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ) | |
| Ա. Անդրեասյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ | |
| Տ. Բարսեղյան | - ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետի տեղակալ | |
| Գ. Գամազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորման գլխավոր տնօրեն | |
| Ռ. Եգորյան | - ՀՀ շինարարության նախարարության հեռանկարային զարգացման վարչության պետ | |
| Ա. Տեր-Իսրայելյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Ռ. Փարսադանյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ | |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |