ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1993 թ. N 607
Քաղ. Երևան
ՄԱԿ-Ի ՀՌՉԱԿԱԾ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՄԱԿ-ի հռչակած տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային տասնամյակի միջոցառումների իրագործման նպատակով ստեղծել ազգային կոորդինացիոն խորհուրդ և հաստատել խորհրդի կազմը, համաձայն հավելվածի:
ՄԱԿ-ի հռչակած տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային տասնամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական, խորհրդատվական և մյուս աշխատանքների կոորդինացման պարտականությունները դնել ազգային կոորդինացիոն խորհրդի վրա:
Ազգային կոորդինացիոն խորհրդի աշխատանքային մարմնի ֆունկցիաները դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:
2. ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում ազգային կոորդինացիոն խորհրդի հաստատմանը ներկայացնել խորհրդի կանոնադրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀաՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ.դեկտեմբերի 3-ի N 607 որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԽՈՐՀՐԴԻ
| Հ. Բագրատյան | - ՀՀ վարչապետ (նախագահ) |
| Վ. Չիտեչյան | - ՀՀ փոխվարչապետ (նախագահի տեղակալ) |
| Ս. Բադալյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ (քարտուղար) |
| Ռ. Բագոյան | - ՀՀ պետական նախարար |
| Ս. Թաշճեան | - ՀՀ պետական նախարար |
| Ա. Ղազարյան | - ՀՀ պետական նախարար |
| Գ. Մարտիրոսյան | - ՀՀ պետական նախարար |
| Գ. Շահբազյան | - ՀՀ պետական նախարար |
| Վ. Սարգսյան | - ՀՀ պետական նախարար |
| Լ. Բարխուդարյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
| Վ. Գնունի | - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար |
| Ա. Եղիազարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
| Վ. Խաչատրյան | - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
| Վ. Մելքոնյան | - ՀՀ նյութական ռեսուրսների նախարար |
| Ա. Սաֆարյան | - ՀՀ արդյունաբերության նախարար |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.07.2001, N 588 | 02.07.2001, N 607 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|