Basic information
Number
N 24-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.04.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
27.03.2025
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
27.03.2025
Effective date
01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 մարտի 2025թ.

ք. Երևան

N 24-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է.

 

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը և ցանկի ձևը սահմանելու մասին» թիվ 208-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածով սահմանված կարգի՝

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ ոչ ուշ, քան 25 օր առաջ, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ մարզպետը, Երևանում՝ Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցություններին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ)։».

2) 3-րդ կետի առաջին նախադասության «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով։

2. Որոշման N 2 հավելվածում «Համայնքի» բառը փոխարինել «Բնակավայրի» բառով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation