Basic information
Number
N 137-Ն
Type
Որոշում
Act type
Base act (12.04.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.04.2025
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
09.04.2025
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
09.04.2025
Effective date
12.04.2025

600.0137.09.04.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 ապրիլի 2025 թվականի

N 137-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 27.1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ.

«դ. էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված՝ էլեկտրակայանի հզորություն ավելացրած կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ստացած արտադրող, բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող Արտադրողի.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 12-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

9 ապրիլի 2025 թ.
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական: