Գլխավոր տեղեկություն
Համար
N 6495-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» նոյեմբեր 2024 թ.

N 6495-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-001089 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և հաշվի առնելով լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 11-ի եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Արայիկ Կարապետյանին Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի հունվարի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001089 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Արայիկ Կարապետյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձի կողմից սույն հրամանի 1-ին կետում նշված լիցենզիայով նախատեսված պայմանով, տեսակով և վայրում հայտ ներկայացնելու և այն բավարարվելու արդյունքում նոր լիցենզիան տրամադրելու օրվանից: Իսկ նոր լիցենզիայի տրամադրելու ժամկետը` սույն հրամանի 1-ին կետում նշված լիցենզիայի տրամադրման օրվանից հինգ տարուց ավելի ժամանակահատվածը գերազանցելու դեպքում կամ չլիցենզավորվելու դեպքում` սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 14-ին:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան