Basic information
Number
N 157-Ն
Type
Որոշում
Act type
Base act (30.04.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2025
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
23.04.2025
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
23.04.2025
Effective date
30.04.2025

600.0157.23.04.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 ապրիլի 2025 թվականի

N 157-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման՝

1) նախաբանում «24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը» բառերը փոխարինել «24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը» բառերով,

2) 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի (այսուհետ՝ Կարգ) 48-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«1) էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների պարագայում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու տեխնիկական պայմաններ կամ տեղեկանք՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով՝ բացառությամբ, երբ կայանը էլեկտրական ցանցին նախատեսվում է միացնել (միացած է) սպառման համակարգի միջոցով, և վերակառուցվող կայանի հայցվող հզորությունը չի գերազանցում տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը, որի դեպքում ներկայացվում է տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ, այդ թվում՝ միացման պայմանագրի պատճենը կամ հաշվառման քարտից քաղվածք.»,

3) Կարգի 83.1-ին կետից հանել «ներկայացնելով հաղորդման կամ բաշխման ցանցին միացման համապատասխան տեխնիկական պայմաններ,» բառերը,

4) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետում «դեպքում,» բառից հետո լրացնել «բացառությամբ, երբ կայանը էլեկտրական ցանցին նախատեսվում է միացնել սպառման համակարգի միջոցով, և կայանի հայցվող հզորությունը չի գերազանցում տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը, որի դեպքում ներկայացվում է տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ, այդ թվում՝ միացման պայմանագրի պատճենը կամ հաշվառման քարտից քաղվածք,» բառերը,

5) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը,

6) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «դեպքում,» բառից հետո լրացնել «բացառությամբ, երբ կայանը էլեկտրական ցանցին միացված է սպառման համակարգի միջոցով և կառուցված կայանի հայցվող հզորությունը չի գերազանցում տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը, որի դեպքում ներկայացվում է տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ, այդ թվում՝ միացման պայմանագրի պատճենը կամ հաշվառման քարտից քաղվածք,» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

23 ապրիլի 2025 թ.
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation